Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՉՆՉԱՑՎԵԼ Է ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԴԻՎԵՐՍԻՈՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԽՈՒՄԲ. ՀՀ ՊՆ



ՈՉՆՉԱՑՎԵԼ Է ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԴԻՎԵՐՍԻՈՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԽՈՒՄԲ. ՀՀ ՊՆԼՂՀ ՊԲ-ից ստացված տեղեկատվության համաձայն` Լևոնարխ բնակավայրի մատույցներում ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման կողմից հայտնաբերվել և ոչնչացվել է հակառակորդի դիվերսիոն հետախուզական խումբ, որը թողնելով դիակներ` նահանջել է:

Մարտական գործողությունները շարունակվում են:

ՀՀ պաշտպանության նախարարությունը մշտական կապի մեջ է միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների ռազմադիվանագիտական ներկայացուցիչների հետ՝ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրադրության զարգացման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման և անհրաժեշտ խորհրդատվության նպատակով:

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


02/04/2016