Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՓՀԵՆՅԱՆԸ ՍԵՈՒԼԻՆ ՎԵՐՋՆԱԳԻՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ



ՓՀԵՆՅԱՆԸ ՍԵՈՒԼԻՆ ՎԵՐՋՆԱԳԻՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼԿորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության բանակի մերձռազմաճակատային գոտում տեղակայված հեռահար հրետանային զորագնդերի ղեկավարությունը Հարավային Կորեայի իշխանություններին վերջնագիր է ներկայացրել` պահանջելով պաշտոնապես ներողություն խնդրել «ԿԺԴՀ բարձրագույն ղեկավարության արժանապատվությունը վիրավորող» գործողությունների համար:  Վերջնագրում հյուսիսկորեական զինվորական ղեկավարությունը  հայտարարում է ռազմական գործողությունների դիմելու պատրաստակամության մասին՝ սպառնալով կտրուկ քայլերի դիմել, եթե հարավկորեական իշխանությունները չկատարեն վերջնագրում ներկայացված պահանջները:

ԿԺԴՀ ներկայացուցիչները նաև պահանջել են դաժան պատժի ենթարկել Հարավային Կորեայի նախագահին ռազմական գործողության մշակման համար, որով նախատեսված էր հարված հասցնել Հյուսիսային Կորեայի ղեկավարությանը:

Խորագիր՝ Նորություններ


31/03/2016