Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎՈՐԻ ԱՂՈԹՔԸ



Ամենակարող Տեր,
Քո Աստվածային զորությամբ ամրացրու ինձ,
Տուր ինձ վճռականություն սուրբ հայրենյաց
Քաջ պաշտպանը լինելու:

Քո հոգեւոր սպառազինությամբ դարձրու ինձ
Ավելի համարձակ, կարգապահ ու ընկերասեր:
Երկնային Զորքիդ բարեխոսությամբ
Զորացրու եւ պահպանիր զինակիցներիս,
Հրամանատարներիս ու ինձ:
Քո Սուրբ Աջի եւ բարի հայացքի ներքո
Ապահով ու անվրդով պահիր ազգս հայոց:
Եվ Քեզ փառք Հոր եւ Սուրբ Հոգու հետ:
Ամեն:

Խորագիր՝ #39 (1108) 08.10.2015 - 14.10.2015


08/10/2015