Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏՄՈՒՄ Է ԶԻՆԱԳՈՐԾ ՍԵՅՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ



Սահմաններում թուրքը լկտիացել էր՝ գողանում էր, սպանում, առևանգում… Հարկավոր էր զինվել։ Փնտրում էինք հին զենքեր, որոնք «կոմունիստների ահից» Նժդեհի զինակիցները թաղել էին հողում։

Ծերունիներից մեկը մի օր մահամերձ վիճակում խոստովանեց.

-Մեր Շողնի ձորով գնալիս, Զորավարը ոչ մի զենք հետը չտարավ, թաղեց այնտեղ ու մեզ ասաց. «Հիշեք տեղը, մի օր պետք կգա։ Տեղը չեմ հիշում, բայց մեր Շողնի ձորում էր, փնտրեք-կգտնեք»,- սրանք էին պապի վերջին խոսքերը։

Սկսեցինք փնտրել, հարցուփորձ անել Գորիսում ու նաև շրջակա գյուղերում ապրող մեծերից։ Թամար մայրիկը, որն այդ օրերին 12 տարեկան աղջիկ էր եղել, հիշեց, որ Շողնի ձորում ձիաբուծական ֆերմայի ախոռում 2 մեծ արկղ պատրոն, զենք է տեսել։

-Ֆերմայի վարիչը եկավ-տեսավ, փակեց ու վախեցած զգուշացրեց. «Ոչ մեկի չասեք, բոլորիս Սիբիր կուղարկեն»։

Թամար մայրիկի ցուցումով սկսեցինք փորել, փորել ու փորել… Անգլիական արկեր դուրս եկան։ Զինագործ տղերքով սակրավորի զգուշությամբ փորեցինք ու էլի գտանք։ Անգլիական արկեր էին, վրան գրված 1815, սեպտեմբեր։ Էդ նույն արկերից գտանք նաև Խուստուփի լանջերին, բայց դե կրակելու հարմարանք չունեինք ու նորից թաղեցինք հողի մեջ։

Նժդեհը մտածել էր նաև այս օրերի մասին։

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #45 (961) 15.11.2012 – 21.11.2012, Հոգևոր-մշակութային


21/11/2012