Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#45 (961) 15.11.2012 – 21.11.2012

ՀԵՏԱԽՈՒՅԶԻ ՀԱՄԱՐ ՉԿԱՆ ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐ

Նոյեմբերի 10-ին գնդապետ Վ. Գրիգորյանի հրամանատարությամբ գործող զորամասում մեծ շուքով նշվեց ազգային բանակի Հետախույզի օրը։ Միջոցառմանը ներկա էին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ոստիկանության պետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը. ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի և ԳՇ պետի տեղակալները, Հայաստանում ՌԴ սահմանապահ զորքերի հրամանատարական կազմի ներկայացուցիչներ, ռազմական կցորդներ, գեներալներ, բարձրաստիճան սպաներ, մտավորականներ, հյուրեր, մայրաքաղաքի մի շարք դպրոցների մանկավարժներ ու աշակերտներ։

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ՆՎԻՐՎԱԾ ՔՐԵԱԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻՆ

Օրերս ՀՀ հարավարևելյան զորամիավորումում տեղի ունեցավ բանակում քրեաիրավական հարցերին նվիրված խորհրդակցություն, որին մասնակցում էին ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը, ՊՆ քննչական ծառայության պետ գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը, ՊՆ ՌՈ պետ գնդապետ Սամվել Ղուկասյանը, զորամիավորման շտաբի պետ գնդապետ Տիգրան Փարվանյանը, ենթակա զորամասերի հրամանատարների ԱՀՏԱ գծով տեղակալներ, գումարտակների, վաշտերի հրամանատարներ, տեղակալներ:

Գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումում տեղի ունեցավ «Զորամիավորումը պայմանագրային զինծառայողներով համալրելու ընթացքը, խնդիրները և լուծման ուղիները» թեմայով հավաք-խորհրդակցություն, որին մասնակցում էին զորամիավորման շտաբի պետ գնդապետ Տ. Փարվանյանը, զորամիավորման հրամանատար գեներալ-մայոր Պ. Պողոսյանը, ՀՀ ԶՈՒ կազմզորահավաքային վարչության պետ գնդապետ Ա. Մատիկյանը, Սյունիքի փոխմարզպետ Արայիկ Դոլունցը, մերձակա շրջանների զինկոմներ, զորամասերի հրամանատարներ, համալրման բաժանմունքների պետեր, պայմանագրային զինծառայողներ:

ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ԾՆՆԴՅԱՆ 300-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ

ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում նոյեմբերի 9-ին կազմակերպված հերթական միջոցառումը նվիրված էր հայ աշուղական արվեստի անգերազանցելի վարպետ, սիրո մեծ երգիչ Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին:
Միջոցառման հյուրն էր ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Թ.Պողոսյանը: Ռազմական ինստիտուտի անձնակազմը արդեն մի քանի անգամ պատիվ է ունեցել հյուրընկալելու Թ.Պողոսյանին, նրա մաքրամաքուր երգից բացի ըմբոշխնել գեղեցիկ և անաղարտ խոսքը: Հանդիպման հերթական առիթը ոգևորել էր անձնակազմին. վկան` լեփ-լեցուն դահլիճը:

ԶԵՆՔԸ ՔԱՋԻ ՁԵՌՔԻՆ Է ՀԶՈՐ

Մենք պետք է պատրաստ լինենք յուրաքանչյուր մարտահրավերի։ Մենք պետք է պատրաստ լինենք դիմակայելու ադրբեջանական հավակնություններին, և վերջին տարիների աննախադեպ համալրումը սպառազինությամբ և զինտեխնիկայով պայմանավորված է ուժերի հավասարակշռությունը պահելու պարտավորությամբ։ Մենք ունենք մեծ կրակային հզորություն, հուսալի պաշտպանվածություն և խուսավարելու հնարավորություն ապահովող զինատեսակներ։ Ուզում եմ շեշտել, որ պատերազմների և ճակատամարտերի ելքը չի պայմանավորվում միայն զենքերի առատությամբ ու հզորությամբ միայն։

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ Է ԴՐԱԿԱՆ ՏԵՂԱՇԱՐԺ

Այցը ճանաչողական էր: Գիտեք, որ այս տարվա սեպտեմբերի 14-ին ձևավորվել է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր գործող հասարակական խորհրդի նոր կազմ. 15 հոգուց 9-ը նոր անդամներ են։ Բնականաբար, խորհրդի աշխատանքներում նրանց արդյունավետ ներգրավման համար անհրաժեշտ էր, որ նրանք ծանոթանային զորամասերում տիրող իրավիճակին։ Մենք եղանք ե՛ւ զորամասերում, ե՛ւ հոսպիտալներում։ Հանդիպում ունեցանք զորամասերի հրամանատարների ու զինծառայողների հետ, զորամասերում ծանոթացանք սոցիալ-կենցաղային պայմաններին։ Շրջայցը նաև հնարավորություն ընձեռեց համեմատելու ներկա իրավիճակը նախորդ այցելությունների ժամանակ արձանագրվածի հետ:

ՄԱՐՏԱԿԱՆ ԴԻՐՔՈՒՄ՝ ՀԵՐՈՍԻ ՊԵՍ...

Դեռևս օրերով է հաշվվում Վաղինակի մահը… Նա ընկավ մարտական դիրքերում՝ զենքը ձեռքին, հերոսաբար… Ընկավ՝ 19-ը չբոլորած… Զինվորի հուղարկավորությանը պատվո պահակ կանգնեցին ծառայակից ընկերները…
-Երբ Վաղինակս փոքր էր՝ 2-3 տարեկան, տարել էի մանկական պոլիկլինիկա՝ կոնսուլտացիայի,- հիշում է Վաղինակ Բաղդասարյանի մայրը՝ տիկին Նազիկը։ -Բժշկուհու հարցին՝ նկարել գիտե՞ս, երեխաս գլխով արեց ու սկսեց ինչ-որ բան խզբզել թղթի վրա։ Բժշկուհին հետաքրքրվեց՝ ի՞նչ ես նկարել, Վաղինակս պատասխանեց՝ զենք։