Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԻԿՈԼԱՅ ՄԱԿԱՐՈՎԸ ՄԵԿՆԵԼ Է ԼՈՆԴՈՆ



ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նիկոլայ Մակարովը երեկ եռօրյա այցով մեկնեց Մեծ Բրիտանիա բանակցություններ վարելու երկրի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Դեվիդ Ռիչարդսոնի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերի միացյալ ուժերի հրամանատարության ղեկավար, ավիացիայի գլխավոր մարշալ Ստյուարտ Պիտչի հետ:

Համաձայն ՌԴ պաշտպանության նախարարության լրատվական ծառայության հաղորդման, «կկատարվի անձնակազմի մարտական ուսուցման կազմակերպման փորձի փոխանակում, կքննարկվեն երկու պետությունների ռազմական համագործակցության վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


09/07/2012