Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՕՐԵՆԲՈՒՐԳՈՒՄ 700 ՄԱՐԴ Է ՏԱՐՀԱՆՎԵԼ



Զինվորականներն ու արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչները նման որոշում են ընդունել Կոլտուբանկա գյուղից 14 կիլոմետր հեռու գտնվող զինապահեստներում հունիսի 11-ին բռնկված հրդեհից հետո, երբ սկսվել են հրթիռահրետանային զինամթերքի զանգվածային պայթյուններ: Երկու գերատեսչությունների ջանքերով հրդեհը տեղայնացվել է և իրավիճակն աստիճանաբար կայունանում է: Հունիսի 12-ի առավոտյան զինամթերքի պայթյունները դադարել են:

Ընդհանուր առմամբ, մշտական բնակության վայրերից` հինգ գյուղերից, երկու մանկական ճամբարներից ու հաշմանդամ երեխաների մանկական վերականգնողական կենտրոնից շտապ տարհանվել է շուրջ 700 մարդ, որոնցից յուրաքանչյուրը կստանա 10.000 ՌԴ ռուբլի փոխհատուցում:

Մարզում սահմանվել է արտակարգ դրություն: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են 500 մարդ, 140 միավոր հատուկ տեխնիկա, ինչպես նաև արտակարգ իրավիճակների նախարարության 7 ինքնաթիռ և ուղղաթիռներ:

Խորագիր՝ Նորություններ


13/06/2012