Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ



ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄՀամաձայն ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի 2023 թվականի մարզական միջոցառումների պլանի, հունիսի 25-ից 30-ը, Բելառուսի Հանրապետության Մինսկ քաղաքում ՀՀ ԶՈւ հավաքականը մասնակցեց ԱՊՀ մասնակից պետությունների բանակների ռազմամարզական բազմամարտի առաջնությանը: Մասնակիցները տարբեր տարիքային խմբերում մրցեցին ձգումներ պտտաձողից, արգելագոտու հաղթահարում, նռնակի նետում, վազք 100մ, 1կմ և 3կմ վարժաձևերում: Առաջնությունն ընթացավ բարդ ու անզիջում պայքարում: ՀՀ ԶՈՒ հավաքականը ընդհանուր թիմային հաշվարկում գրավեց 2-րդ մրցանակային տեղը: Առաջին մրցանակային տեղը գրավեց տանտերերի՝ Բելառուսի թիմը:

 

Խորագիր՝ #28 (1493) 19.07.2023 - 25.07.2023, Ազգային բանակ


24/07/2023