Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ԶՈՒ ՌԱԴԻԱՑԻՈՆ, ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԸ  30 ՏԱՐԵԿԱՆ ԵՆ



ՀՀ ԶՈՒ ՌԱԴԻԱՑԻՈՆ, ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԸ  30 ՏԱՐԵԿԱՆ ԵՆՀուլիսի 8-ը զինվորական տոնացույցում նշվում է ՌՔԿ պաշտպանության զորքերի կազմավորման օր: 30 տարի առաջ, 1993 թվականի հուլիսի 8-ին, կազմավորվեց ՀՀ ԶՈՒ ԳՇ ՌՔԿՊ զորքերի բաժինը, այնուհետև, ՌՔԿՊ զորամասերի և ստորաբաժանումների կազմավորումից հետո, 1997թվականին, ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ԶՈՒ ԳՇ ՌՔԿՊ բաժնի հիմքի վրա ձևավորվեց ՀՀ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի վարչությունը:

Զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձը հանդիսավորապես նշվեց ենթակա զորամասերից մեկում: Շքերթը ղեկավարում էր ՀՀ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի պետ-վարչության պետ, գնդապետ Համլետ Հարությունյանը: ՀՀ պաշտպանության նախարարի, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալի և ՌՔԿՊ զորքերի պետ-վարչության պետի հրամաններով ՌՔԿՊ զորքերի կազմավորման 30-րդ ամյակի, բարեխիղճ ծառայության և զորքերում ունեցած նշանակալի ավանդի համար մի շարք զինծառայողներ, պահեստազորի սպաներ պարգևատրվեցին շնորհակալագրերով, պատվոգրերով և ՌՔԿՊ զորքերի հուշամեդալներով:

Հանդիսավոր միջոցառումը ավարտվեց զորատեսակի արդի սպառազինության և ռազմական տեխնիկայի ցուցադրմամբ:

 

Խորագիր՝ #27 (1492) 12.07.2023 - 18.07.2023, Ազգային բանակ


17/07/2023