Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ ԿՐՏՍԵՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՀԵՏ
ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ ԿՐՏՍԵՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՀԵՏ

Հուլիսի 13-ին  4-րդ զորամիավորման N զորամասի հրաձգա­րանում կրակային պատրաստության տեսական գիտելիքների զարգացման և հրաձգության արդյունավետության բարձրացման նպատակով կրտսեր հրամանատարական կազմն անցկացրել է գործնական պարապմունքներ։

Բացազատված ուսումնական կետերում ստուգվել է հաստիքային զենքերի ճիշտ նշանազարկի բերման կանոնների իմացությունը, անցկացվել է միօրինակ նշանառության պարապմունք։