Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

1-ԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ՀՐԵՏԱՎՈՐՆԵՐՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ ԵՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐ



Հուլիսի 13-ին 1-ին զորամիավորման հրետանային ստորաբաժանումները ամփոփիչ ստուգումների շրջանակում անցկացրել են մասնագիտական վարժանքներ։

Հրետանային հաշվարկները ճշգրտել են պայմանական հակառակորդի նշանակետերի տվյալները, ներդաշնակ և հմուտ գործողություններով անվրեպ իրականացրել առաջադրված  կրակային խնդիրները։

Խորագիր՝ Նորություններ


14/07/2020