Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱԿՏԻՎՈՐԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՎՈՂ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱԿՏԻՎՈՐԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՎՈՂ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻՆ

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱԿՏԻՎՈՐԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՎՈՂ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻՆԶինված ուժերի համար անհրաժեշտ ապրանքների մատակարարման, աշխատանքների և ծառայությունների մատուցման գործընթացը այսուհետ ևս լինելու է բաց և թափանցիկ, դաշտը՝ ազատ, մրցութային ընթացակարգը՝ միայն օրենքի պահանջներին համապատասխան:

Այս հարցերի շրջանակում հունվարի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Կարեն Կարապետյանի և ՊՆ կապիտալ շինարարության ու զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանի աշխատանքային հանդիպումը երեք տասնյակից ավելի շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՊՆ կարիքների համար հայտարարվող մրցույթներին մասնակցելու կարգը, պայմանները, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, կազմակերպություններին հուզող և գործընթացին առնչվող այլ խնդիրներ:

Կոչ անելով ակտիվորեն մասնակցել առաջիկա մրցույթներին՝ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Կարեն Կարապետյանը հավաստիացրել է, որ ամբողջ գործընթացը գտնվում է պաշտպանության նախարարի խիստ հսկողության ներքո: Ըստ այդմ՝ արվելու է ամենայն հնարավորը ազատ մրցակցային դաշտ ապահովելու և մրցույթների անցկացման վերաբերյալ հասարակության մեջ առկա թերահավատությունն ու թյուրըմբռնումը վերացնելու համար, որպեսզի մրցույթի յուրաքանչյուր մասնակից համոզված լինի՝ եթե ներկայացնում է որակյալ ապրանք, մրցունակ գին, ինչպես նաև համապատասխան փաստաթղթերի ճիշտ լրացված օրինակներ, ապա ոչ մի դեպքում չի կարող որակազրկվել:

ՀՀ պաշտպանության նախարարի հաձնարարականի համաձայն՝ առաջիկայում նմանօրինակ հանդիպումներ կազմակերպվելու են նաև զինված ուժերին ապրանքներ և ծառայություններ առաջարկող մյուս ոլորտների հնարավոր մատակարարների հետ: