Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ԶՈՒ ԳՇ ՊԵՏԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀՅՈՒՍԻՍԱՏԼԱՆՏՅԱՆ ԴԱՇԻՆՔԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ



ՀՀ ԶՈՒ ԳՇ ՊԵՏԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀՅՈՒՍԻՍԱՏԼԱՆՏՅԱՆ ԴԱՇԻՆՔԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՆԴԻՊՄԱՆԸՀունվարի 17-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի մակարդակով անցկացված Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական կոմիտեի հանդիպմանը, որի ընթացքում անցկացվել է երկու նիստ։

«Վճռական աջակցություն» ձևաչափով նիստը նվիրված էր Աֆղանստանում կոալիցիոն երկրների ռազմական հանձնառությունների շուրջ կարծիքների փոխանակմանն ու պլանավորման ուղենիշների համաձայնեցմանը: Հաջորդ՝ «Փոխգործունակության հարթակ» ձևաչափով նիստի ժամանակ քննարկվել են ՆԱՏՕ-ի և գործընկեր պետությունների զինված ուժերի միջև օպերատիվ համատեղելիության զարգացմանը և միջազգային կայունության ամրապնդմանն առնչվող հարցեր:

Այնուհետև գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը հանդիպել է ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միավորված կոմիտեի նախագահ, գեներալ Ջոզեֆ Դենֆորդի հետ: Քննության են առնվել պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության գերակայությունները և դրանց զարգացման հեռանկարները՝ հատկապես միջազգային խաղաղապահ ջանքերին մասնակցության շրջանակներում:

Խորագիր՝ Նորություններ


18/01/2017