Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԾՆՆԴՅԱՆԴ ՕՐԸ, ՏՂԱ՛Ս
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԾՆՆԴՅԱՆԴ ՕՐԸ, ՏՂԱ՛Ս

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԾՆՆԴՅԱՆԴ ՕՐԸ, ՏՂԱ՛ՍԵրկրորդ տղայիս եմ բանակ ուղարկել՝ Ալբերտիս: Շավարշս՝ մեծը, պատվով է զինվորի իր պարտքը կատարել: Մյուս երկու երեխաներս աղջիկներ են: Եթե պետք լինի՝ նրանց էլ կուղարկեմ, որ հայրենիքը պաշտպանեն:

Մեր՝ Աբրահամյանների ընտանիքում զինվորի մասնագիտությունը հարգի է: Մենք հայոց բանակի կայացման մեջ մեր բաժին լուման ունենք: Այս մասին ես հայտարարում եմ բարձրաձայն ու հպարտությամբ:

Ես տղաներիս խրատելու բան չունեմ՝ իրենք իրենց գործը լավ գիտեն: Միշտ միայն մի բան եմ խնդրել իմ Աստծուց, որ պատերազմ չլինի, ու երեխաներս ողջ-առողջ տուն վերադառնան: Իմ այս աղոթքը բոլոր այն մայրերի աղոթքն է, ովքեր բանակում զինվոր ունեն:

Ալբերտս հրետանավոր է: Հուլիսի 5-ը նրա ծննդյան օրն է: Ուզում եմ իմ, եղբոր եւ քույրերի՝ Անուշի եւ Քնարիկի անունից շնորհավորել որդուս եւ երկար տարիների առողջ ու երջանիկ կյանք ցանկանալ: Թող նրա ոտքը երբեք քարին չառնի ե՛ւ ծառայության մեջ, ե՛ւ ամբողջ կյանքում:

Աղոթում եմ բոլոր զինվորների եւ մեր բանակի բոլոր հրամանատարների համար:

 

Վարդանուշ Աբրահամյան,

Զինվորի մայր