Հայերեն | На русском | In English
Ադրբեջանը մասնակից երկրներին չի ծանուցել հունիսի 17-ից 24-ը Նախիջևանում զորամասերի կառավարման մարմինների մասնակցությամբ անցկացվելիք օպերատիվ-մարտավարական զորավարժության վերաբերյալ
Համաձայն Վիեննայի 2011թ. Փաստաթղթի 5-րդ գլխի 40.1.1 ենթակետի՝ զորավարժությունները ենթակա են հայտարարման, եթե դրանցում ընդգրկված են.
Վիեննայի 2011թ. Փաստաթղթի արդիականացման վերաբերյալ քննարկումների ժամանակ երկրները համաձայնության են եկել հայտարարելու այն զորավարժությունը, որը ոչ թե առաստաղներով է սահմանված, այլ համարվում է խոշորագույնը (առաստաղներն այստեղ չեն գործում), որովհետև ներկայումս խոշորագույն զորավարժություն անցկացնող երկրները քիչ են:
Միաժամանակ, համաձայն Վիեննայի 2011թ. փաստաթղթի VII մասի 66-րդ կետի պահանջների, եթե հաշվետու տարում նախապես հայտարարված զորավարժությունից բացի մասնակից երկիրը պլանավորել է իրականացնել ծավալներով ավելի մեծ զորավարժություն, ապա պարտավոր է հնարավորինս սեղմ ժամկետներում և սահմանված կարգով այդ մասին ծանուցել մասնակից բոլոր երկրներին:
Ադրբեջանի Հանրապետությունը Վիեննայի 2011թ. փաստաթղթի շրջանակներում տրվող տարեկան տեղեկատվությամբ հունիսի 17-ից 24-ը Նախիջևանում զորամասերի կառավարման մարմինների մասնակցությամբ անցկացվելիք օպերատիվ-մարտավարական զորավարժության վերաբերյալ չի ծանուցել մասնակից երկրներին:
Նման դեպքերում, համաձայն վերը նշված կետի, պետությունը պարտավոր է զորավարժության անցկացման մասին ծանուցել հնարավորինս սեղմ ժամկետում, սակայն ԵԱՀԿ տեղեկատվական ցանցով զորավարժության անցկացման մասին Ադրբեջանի Հանրապետության կողմից մինչ այժմ ծանուցում չի կատարվել: