Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԱՐՏԻ 8-Ը ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է
ՄԱՐՏԻ 8-Ը ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՁԵՐ ՏՈՆԸ, ՍԻՐԵԼԻ ԿԱՆԱՅՔ

Գեղեցկության, մեղմության, սիրո, քնքշանքի տոնը զինծառայող կանանց համար նաեւ ուժի, հպարտության, հայրենասիրության ու քաջության տոն է։ Նրանք մայր են ու հայրենիքի պաշտպան, քույր են ու զինվոր, դուստր են ու ռազմիկ, կին են ու զինվորական։

Հայկական բանակի համազգեստը, որ կրում են սիրով ու հպարտությամբ, ավելի ընդգծում է նրանց կանացիությունն ու հմայքը։

Թող Գեղեցկության տոնը բոլոր հայ կանանց համար լինի երջանկաբեր, ծաղկառատ ու հաղթական։ Ու թող երբեք չպակասեն նրանց արիության ու ոգու կորովը, անձնվիրությունն ու տոկունությունը, սերն ու թովչանքը։