Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ-2012»
«ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ-2012»

Պարզաբանում է ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ քաղաքացիական հատուկ ծառայության II դասի պետական խորհրդական Աշոտ Գրիգորյանը։

«Փոխգործակցություն-2012» զորավարժության անցկացման նպատակով կառուցվել է 1600 հոգու համար նախատեսված վրանային ավան՝ բոլոր կոմունալ-կենցաղային պայմաններով՝ արտաքին և ներքին կոմունիկացիոն համակարգերով, կահավորված սանհանգույցներով, բաղնիք-լվացարաններով, շարահրապարակով, ճառաբեմով, կենցաղային սպասարկման եւ տեղեկատվության ու ժամանցի տեղերով, անձնակազմի կերակրման համար տեղադրված անհրաժեշտ քանակի դաշտային խոհանոցներով: Վրանային ավանի տարածքում կառուցվել են զրուցարաններ, պահակատուն, ավտոհավաքակայաններ, զենքի ու զինամթերքի պահպանման պահեստներ, ինչպես նաեւ ուղղաթիռների վայրէջքի հարթակներ։ Վրանային ավանն ունենալու է ցուցադրական հարթակներ, գովազդային վահանակներ։

Արտակարգ իրավիճակների նախարարության համար կառուցվել են շինություններ և ուսումնական տեղեր։ Շինարարական աշխատանքները հիմնականում ավարտել ենք, սկսել ենք վրանային ավանի կահավորման աշխատանքները։

Պատրաստեց
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆԸ