Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ՀԱՊԿ-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ՆԱՏՕ-Ի ՀԵՏ»

ՀԱՊԿ-ն պատրաստ է համագործակցել ՆԱՏՕ-ի հետ, եթե Հյուսիսատլանտյան դաշինքը գիտակցի կազմակերպության հետ գործակցելու անհրաժեշտությունը։ Այդ մասին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։
«Այն պայմաններում, որոնցում այսօր գտնվում է աշխարհը, այն մարտահրավերները, որոնք առկա են, ամենատարբեր կառույցների լայն փոխգործակցությունն այլընտրանք չունի»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ երկու կազմակերպությունները՝ ՀԱՊԿ-ն եւ ՆԱՏՕ-ն, կարող են հաջողությամբ համագործակցել Աֆղանստանին, քաղաքական ու կրոնական ծայրահեղականությանը, ճգնաժամային հակազդմանը վերաբերող հարցերում։