Թերթ
Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնությանը մեր հավաքականի կազմում մասնակցեց նաև Էլեն Բաբաջանյանը։ 53 կգ քաշային կարգում մրցանակային տեղի համար վճռորոշ գոտեմարտում նա հաղթեց մոնղոլուհի մրցակցին և նվաճեց արծաթե մեդալ: Մարզական կարիերայի առաջին խոշոր մրցապայքարում նա իր բաժին ներդրումն ունեցավ Հայաստանի զինված ուժերի հավաքականի առաջընթացում:
Արդեն 32 տարի ոչ մի նշանակալի միջոցառում և գերատեսչական արարողություն չի անցնում առանց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի զինվորական նվագախմբի:
Պաշտպանության նախարարության համակարգում տեղեկատվական անվտանգության ապահովման գործընթացն արդյունավետ իրականացնելու և զինծառայողների մեդիագրագիտության մակարդակը բարձրացնելու նպատակով՝ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության սպաները տարբեր զորամասերում անցկացրել են մեթոդագործնական պարապմունքներ:
Զինված ուժերում շարունակվում է ատեստավորման գործընթացը: Սպաներն ու պայմանագրայինները սահմանված կարգով ու ժամանակացույցով հանձնում են մասնագիտական որակավորման քննությունները:
Զինված ուժերի ուսումնական կենտրոններից մեկում անցկացվել է «ԶՈՒ լավագույն գումարտակի հրամանատար» ամենամյա մրցույթը: Ստուգատեսի նպատակը ստորաբաժանման լավագույն հրամանատարներին բացահայտելն ու նրանց խրախուսելն է: