Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Թերթ

ՀԱՏՈՒԿ ԳՈՒՆԴԸ ԴԱՐՁԱՎ 31 ՏԱՐԵԿԱՆ

Նորանկախ Հայաստանի Հանրապետությունում ժամ առ ժամ անհրաժեշտություն էր դառնում Ազգային բանակի ստեղծման հարցը:
1990 թվականի օգոստոսի 21-ին ՀՀ նախարարների խորհուրդն ընդունում է ՆԳ նախարարությանն առընթեր հատուկ ստորաբաժանումներ ստեղծելու մասին թիվ 411 որոշումը: Ստորաբաժանումները պետք է իրականացնեին Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանությունն ու երկրի ներսում ներքին կարգի պահպանությունը: 1990 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ 420 հրամանով ստեղծվում է ՀԱՏՈՒԿ ԳՈՒՆԴԸ:

ՄԱՐԴԸ ՏԻԵԶԵՐՔԻ ՄԵԾԱԳՈՒՅՆ ԱՐԺԵՔՆ Է

Ծնունդով գյումրեցի Թովմաս Առաքելյանի պատանեկությունն անցել է Արցախի Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր, ապա Գետամեջ գյուղերում:
Ավարտելով Հառիճավանքի Թրբանճյան հոգևոր ընծայարանը, 2015-2019 թվականներին սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում, որն ավարտելուց հետո զորակոչվել և համալրել է հայոց բանակի գնդերեցների շարքերը:

ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՆՔ ՈՒ ՇՐՋԱՀԱՅԱՑ ԳՈՐԾԵՆՔ

Զրույց պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆԻ հետ

ՀՈՂԸ

Աթա ապերը Տեղվա շենում է ապրում. աշխարհի բան ու գործից գիտակ ու հասկացող, պատմության անց ու դարձին ծանոթ: Պատմում էր իր իմացածից, իր ապրածից.
-Ամին պացի ժամանակի ճռռացող տուռն ու ներս մտի, մին տես հինչեր կտեսնաս: Ցեցերի հինավուրց տոհմերը միշտ էլ մըղմող են քիցալ քու վեղդ, քու քաղցր պատառ վեղդ, որը միշտ նրանց պկում ա մնացել,- բորբոքված պատմում էր Աթա ապերը ու վկայակոչում հազար ու մի դեպք:

ՆԱՎԹԻ ԴԵՐԸ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ

XIX դարի վերջերին եւ XX դարի սկզբին ներքին այրման շարժիչների եւ կաթսայական ագրեգատների լայն կիրառմամբ համաշխարհային տնտեսության մեջ նավթի օգտագործումը կտրուկ աճեց։ Այս վառելանյութի դերը մեծացավ հատկապես ռազմական գործում, երբ տեխնիկան դարձավ պատերազմների բնորոշ գիծը։

ԺԱՌԱՆԳԵՆՔ ՀԱՅ ԼԻՆԵԼՈՒ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՅԻՆ ՀԱՅ ՊԱՀՈՂ ՀՈՂԱԿՏՈՐԸ...

Օգոստոսի 25-ից նոյեմբերի 25-ը Հայաստանում պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի եռամսյա վարժական հավաքների նպատակը պահեստազորային ռեսուրսի ռազմական ունակությունների կատարելագործումն ու վերապատրաստումն է։

ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿ» ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆ Է

Չորրորդ տարին անընդմեջ Հայաստանի Հանրապետությունում անցկացվեց զինծառայողների ռազմամասնագիտական վարպետության «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթը: Այն անցկացվում է «Միջազգային բանակային խաղեր» մրցաշարի շրջանակում, ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի որոշմամբ և ՌԴ պաշտպանության նախարարության ու ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության պլանների համաձայն: