Թերթ
Էլմիրա Աղայանի բնակարանը թանգարան է հիշեցնում՝ ազատամարտի օրերի մասունքներով սրբագործված։ Շուրջ 20 տարվա վաղեմության լուսանկարները, մարտական պարգեւներն ու նամակները, պատվոգրերն ու շնորհակալագրերը պատերազմի վետերանի ռազմաճակատային կյանքն են ամբողջացնում՝ հպարտության զգացումով համակելով նրան։
Պահեստազորի գնդապետ է Էլմիրա Աղայանը։ Ապրում է Ստեփանակերտում։ Այնտեղ է ծնվել, բազմազավակ ընտանիքում։
Զինվորական ծառայությունը համարում եմ իմ կյանքի ամենակարեւոր շրջանը, որն անցնում եմ գիտակցաբար եւ պատվով։ Ինչպես ցանկացած գործի սկիզբ, ծառայությանս սկիզբն էլ փոքր-ինչ դժվար ստացվեց (նկատի ունեմ նոր միջավայրին հարմարվելու դժվարությունը)։ Ծառայությանս մեկ տարին անցել է, եւ այսօր ուզում եմ անկեղծորեն խոստովանել՝ ամենեւին էլ չեմ զղջում, որ արտերկրում հաստատվելու եւ ուսումս շարունակելու հնարավորություն ունենալով, գերադասեցի մնալ հայրենիքում եւ զորակոչվել բանակ։
Արցախյան պատերազմն էլ ծնեց շատ հերոսներ, նրանցից շատերն ընկան անարգ թշնամու գնդակից, բայց ազատ ու պատվաբեր ապրելու նրանց փայլը դեռ կլուսավորի բազմաթիվ սերունդների ճանապարհը: Իոսիֆը վաղ հասակից զրկվել էր հորից, հայրական գուրգուրանք չէր տեսել, բայց դրա փոխարեն հրաշալի մայր ուներ, որ ոչինչ չէր խնայում միակ զավակի համար: Ինչպես Իոսիֆն էր հաճախ կրկնում, այն, ինչին հասել էր, պարտական է մորը, որը որդու համար, առաջին հերթին, կաթի հետ ներարկել էր լավը, բարին, ազնվությունն ու հավատարմությունը:
Նա Մերուժան Վարդանյանն էր. հորս Ռուշան հորեղբոր հինգ տղաներից մեկը։ 1960-ականների սկզբներին Ֆրանսիայից Մերուժանն ընտանիքով վերադարձավ հայրենիք՝ Գառնի։ Հայրս մեր ազգի ջահելների հետ գնացել էր նրանց դիմավորելու, տուն բերելու, երբ հետ եկավ, մորս ասաց. «…Պատերազմի ժամանակ գերի է ընկել, փախել է համակենտրոնացման ճամբարից, անցել է Ֆրանսիա ու միանալով պարտիզաններին՝ կռվել է Ֆրանսիայի ազատագրության համար։ Հա՛, մի թեւը չկա, այն թողել է Ֆրանսիայի անտառներում…»։ Հետո հայրս ու մայրս պայմանավորվեցին, որ մի օր միասին կգնան ու ավելի մոտիկից կծանոթանան ֆրանսիացիների հետ։
Նարվիկ Ասլանի Գեւորգյանը 1991թ. հունիսին Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղում կազմավորել է ինքնապաշտպանական ջոկատ եւ դարձել այդ ջոկատի հրամանատար։ 1992թ. սեպտեմբերի 1-ին ջոկատն ամբողջ անձնակազմով մտել է ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի կազմի մեջ, Նարվիկը նշանակվել է վաշտի հրամանատար, նրան շնորհվել է «ավագ լեյտենանտ» զինվորական կոչում։ Նրա վաշտը մասնակցել է Ջաբրայիլի, Ղուբաթլուի, Զանգելանի շրջաններում հակառակորդի կրակակետերի ոչնչացմանը։ 1993թ. դեկտեմբերի 22-ին նշանակվել է գումարտակի շտաբի պետ։ Զոհվել է 1994թ. հունվարի 5-ին` Ֆիզուլիի շրջանի Բաբը բնակավայրի մոտերքում։
Ամուսնուս՝ Նարվիկ Գեւորգյանի զոհվելուց հետո, ես իմ չորս երեխաների հետ ապրում էի Խծաբերդում,- վերհիշում է Նարվիկի կինը՝ Արեւիկ Բեգլարյանը։ -Ամեն երեկո, երբ մութը գյուղ էր իջնում, Նարվիկի Ռիպա մայրը քայլում էր սենյակի այն անկյունը, որտեղ կախված էր նավթի լամպը։ Լամպը վառելը տևում էր մի ամբողջ հավերժություն։ Լամպի կողքին էր որդու մեծադիր լուսանկարը՝ ժպիտը դեմքին։