Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#36 (1501) 13.09.2023 – 19.09.2023

ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԲԱՐՁՈՒՆՔ

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայաստանյան լավագույն կրթօջախներից մեկն է:

ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ

ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի հավաքական թիմը հերթական հաղթանակն է գրանցել. այս անգամ՝ Ղազախստանի Ալմաթի քաղաքում օգոստոսին կայացած պարաբազկամարտի աշխարհի 25-րդ առաջնությունում, որին մասնակցում էին ավելի քան 40 երկրների մարզիկներ։ ՀՀ հավաքականը նվաճել է ութ՝ 5 ոսկե, 1արծաթե և 2 բրոնզե մեդալ։

«ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՈՒ ՄԱՐՏՈՒՆԱԿ ԶԻՆՎՈՐԸ ՇԱՏ ԲԱՆ ԿԱՐՈՂ Է ՓՈԽԵԼ ՄԱՐՏԻ ԴԱՇՏՈՒՄ»

Հովհաննեսը, Նարեկը, Պավելը, Մարտինը, Հրայրը… Տղաները տարբեր մասնագիտություններ ունեն, տարբեր հետաքրքրություններ, սակայն բոլորին մեկտեղել է հայրենիքի պաշտպանության գործում իրենց ներդրումն ունենալու պատրաստակամությունը։

ՄԽԻԹԱՐՅԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ

Ընդամենը օրեր առաջ լույս աշխարհ եկած աղջնակը մարմնավորում է Մխիթարյանների ընտանիքի վերածնունդը։ Երբ թվում էր, թե միակ արու զավակին կորցնելուց հետո կյանքը կանգ է առել, պատերազմից ուղիղ երեք տարի անց ծնվեց Վանեն, եկավ իր հետ բերելով կյանքի նոր գույն, իմաստ և ապրելու հույս։

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՍԵՐԺԱՆՏՆԵՐԸ՝ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Վերադասի հրամանով մեկնարկում է փակ շինության ներսում դիվերսիոն խմբի վնասազերծման վարժանքը։ Զինվորներին ուղղորդում և խնդրի կատարման նրբություններն է ներկայացնում սերժանտ Հրաչյա Եգորյանը:

ԽԱՉՎԵՐԱՑ

Խաչվերացը Հայ եկեղեցու հինգ մեծագույն՝ տաղավար տոներից վերջինն է տարեշրջանի մեջ, և լիակատար վստահությամբ կարող ենք ասել, որ Խաչվերացն առանձնակի ժողովրդականություն վայելող տոն է:

ԱԶԴԱՐԱՐՎԵԼ Է «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ

Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում սեպտեմբերի 11-ին ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում ազդարարվեց «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան զորավարժության մեկնարկը։