Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#26 (1491) 05.07.2023 – 11.07.2023

ԶՈՐԱԿՈՉ

Հանրապետությունում զորակոչային եռուզեռ է: Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանում ներկայացած տղաները հերթով բուժզննում են անցնում, պատրաստվում հայրենիքը պաշտպանելու պատվաբեր առաքելությանը։

ՆՈՐ ԾՐԱԳԻՐ, ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Զինված ուժերում արդեն կես տարի է, ինչ կյանքի է կոչվել նոր ծրագիր՝ «Պաշտպան հայրենյաց», ինչը հնարավորություն է ընձեռում շարքային և սպայական կազմին պարտադիր զինվորական ծառայության առաջին վեց ամիսը լրանալուց հետո կառավարության սահմանած կարգով անցնելու պայմանագրային զինծառայության։

«ՀԱՅԱՍՏԱՆ. ՍԻՐՈ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ»

Հունիսի 28-ին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «ՀԱՅԱՍՏԱՆ. սիրո պատմություն» ֆիլմի պրեմիերան։ Կինոթատրոնի առջև փռված կարմիր գորգին ֆիլմի հեղինակը՝ ամերիկացի ռազմական լրագրող Չաք Հոլթոնն ու իր ընտանիքն էր, ֆիլմի կայացմանն այս կամ այն կերպ մասնակցություն ունեցած անձինք։

ԱՐՏԱՇԱՏՑԻ ԱՐՄԱՆԸ

Արևը, որ քիչ առաջ անխնա այրում էր, հանկարծ թաքնվում է լեռան թիկունքում, ու մուգ կապույտ ամպերը ծածկում են երկինքը:

ՎԵՐԱԳՏԱԾ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Պետրոսյանների ընտանիքում վերածնունդ է, կյանքի նոր էջ, որն իմաստավորվել է մանկան ճիչով, ապրելու նոր հույսով ու նպատակներով:

ՄՈՌԱՑՎԱԾ ՀԵՐՈՍՆԵՐ. ՀԻՇԵԼ, ՀԻՇԱՏԱԿԵԼ, ՀԱՆՐԱՀՌՉԱԿԵԼ

Հունիսի 29-ին ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում անցկացվեց համաժողով՝ «Երկրորդ համաշխարհային պատերազմի հայազգի մոռացված հերոսները» թեմայով։

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ

Օրերս ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդ տեր Մովսես վարդապետ Սարգսյանի օրհնությամբ եւ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանի անմիջական օժանդակությամբ ռազմական ոստիկանության զինծառայողները Սուրբ Տրդատ Մեծ թագավորի, Աշխեն թագուհու, Խոսրովդուխտի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի Վիրապից ելնելու տոների կապակցությամբ գնդերեց տեր Վարազդատ քահանա Նաջարյանի առաջնորդությամբ ուխտագնացության մեկնեցին Որոտնավանք, որտեղ պատարագ մատուցվեց, եւ զինծառայողները սուրբ հաղորդություն ճաշակեցին: