Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#13 (1478) 0504.2023 – 11.04.2023

ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԶԱՏԻԿ

Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի խաչելությանը, թաղմանը երեք օր հետո հաջորդեց կիրակի առավոտյան տեղի ունեցած մեծ հրաշքը՝ հարությունը: Յուղաբեր կանայք՝ Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գալով վիմափոր գերեզմանը՝ Քրիստոսի մարմինը անուշահոտ յուղերով օծելու համար, տեսան, որ գերեզմանը թափուր է, քարը՝ շրջած: Տարակուսանքի ու զարհուրանքի մեջ հայտնված սրբակյաց կանանց երևացին երկու հրեշտակներ և պատմեցին կատարվածը. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում:

«ՏԱՔ ԳԼԽԱՐԿՆԵՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ՝ ՏԱՔ ՍՐՏԵՐԻՑ»

ԶՈՒ ԲՀԱ վարչության սպաները մասնակցել են «Աուտիզմ ազգային հիմնադրամի» կազմակերպած «Տաք գլխարկներ զինվորներին՝ տաք սրտերից» միջոցառմանը, որի ժամանակ ներկայացվեցին կենտրոնի սաների ստեղծագործական աշխատանքներն ու ձեռքբերումները: Միջոցառման ընթացքում սպաներին հանձնվեց ծնողների եւ կենտրոնի աշխատակիցների օգնությամբ հատուկ կարիքներ ունեցող դեռահասների գործած 120 գլխարկ՝ սահմանապահ զինվորներին փոխանցելու համար:

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ռուսաստանը դարձել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահող երկիր: Խորհրդի անդամներից յուրաքանչյուրը մեկ ամիս նախագահում է ռոտացիայի սկզբունքով: Թեեւ Ուկրաինայի իշխանությունները փորձել են համոզել չեղարկել որոշումը, սակայն ապարդյուն, մասնավորապես, ամերիկյան կողմը հայտարարել է, որ չի կարող խոչընդոտել Ռուսաստանին՝ խորհրդի մշտական անդամին, զբաղեցնել նախագահի պաշտոնը ըստ ՄԱԿ-ի կանոնադրության։