Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#12 (1477) 29.03.2023 – 04.04.2023

ԹՌԻՉՔ ԴԵՊԻ ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ

Աշխարհի ժողովուրդներն ու գալիք սերունդները երբեք չեն մոռանա այն դաժան տարիները, երբ մոլեգնում էր Երկրորդ համաշխարհային պատերազմի փոթորիկը` միլիոնավոր մարդկանց նետելով սարսափելի արյունահեղության գիրկը։

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը բելառուսական կողմի խնդրանքով կտեղակայի իր մարտավարական միջուկային զենքը Բելառուսում, ինչպես Միացյալ Նահանգները վաղուց անում է իր դաշնակիցների տարածքում։ ՌԴ նախագահի խոսքով՝ դա կարվի առանց միջուկային զենքի չտարածման ռեժիմը խախտելու, իսկ Մինսկը չի ստանա վերահսկողություն միջուկային լիցքերի նկատմամբ: Նա նաև հայտնել է, որ Մոսկվան արդեն Մինսկին է հանձնել միջուկային զենք կրելու կարողությամբ «Իսկանդեր» համալիրներ, տեղակայվել են նաև 10 ինքնաթիռներ, որոնք նույնպես ունակ են մարտավարական միջուկային զենք կրելու։