#13 (1435) 08.06.2022 – 14.06.2022
![ՏԱՆԿԻՍՏՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ](http://www.hayzinvor.am/wp-content/uploads/2022/06/3-1-1-300x226.jpg)
Բանակային միջազգային ութերորդ խաղերին ընդառաջ Հայոց բանակի տանկային բիաթլոնի թիմն արդեն երկու ամիս է, ինչ վարժանքներ է իրականացնում հանրապետության ամենամեծ զորավարժարանում։
![ՀԱՅԻ ԲՈՑԱՎԱՌ ՍԻՐՏԸ](http://www.hayzinvor.am/wp-content/uploads/2022/06/4-1-1-300x254.jpg)
Նոյեմբերյանի Ոսկեվան գյուղում բնակվող Գարդիշյանների ընտանիքում բոլոր տղամարդիկ ուսադիրներ են կրում: Հայրը՝ Էդիկ Գարդիշյանը, պահեստազորի մայոր է, ավագ որդին՝ Արսենը, պայմանագրային դիրքապահ է, միջնեկը՝ Սուրենը, ավագ լեյտենանտի կոչում ունի, համարյա 15 տարի պաշտպանում է իր ծննդավայրի սահմանները:
![ԾԱՌԱՅՈՒՄ ԵՆ ԳԻՏԱԿՑՈՒՄՈՎ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ](http://www.hayzinvor.am/wp-content/uploads/2022/06/10-1-1-300x190.jpg)
Զորամասում գերազանց առաջադիմությամբ ու կարգապահությամբ աչքի ընկած այս զինվորները՝ Գարիկ Մանուկյանը, Անդրանիկ Կարապետյանն ու Հայկ Սարգսյանը, լավ են գիտակցում իրենց առաքելությունն ու դերը Հայկական բանակի ամրացման գործում: Նրանք ջանք ու եռանդ չեն խնայում՝ քաղաքացիական կյանքում իրենց ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները այստեղ՝ բանակում նույնպես կիրառելու և ի շահ Հայրենիքի ծառայեցնելու համար:
![ՀԱՐԱՏԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԸ](http://www.hayzinvor.am/wp-content/uploads/2022/06/12-1-1-300x140.jpg)
Երեւանի Մ. Նալբանդյանի անվան դպրոցի 6-րդ դասարանի աշակերտները իրենց փոքրիկ նվերը՝ հոգու լուսավոր ու պայծառ աշխարհում թաքնված սերը պարփակել են լուսանկարներում` այն նվիրելով կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալին։ Սակայն լուսանկարները մինչ այդ, «Բնությունն արվեստի աչքերով» ցուցահանդեսի շրջանակներում, ցուցադրվել են Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանում՝ արժանանալով այցելուների ջերմ գնահատանքին։
![ՀՈՒՍԻԿԻ ԴՐՈՇԸ ՊԻՏԻ ԾԱԾԱՆՎԻ...](http://www.hayzinvor.am/wp-content/uploads/2022/06/14-1-0-300x197.jpg)
Այս անգամ ես Հայրենիքը թշնամուց պաշտպանելիս զոհված հերոսի քրոջ հետ եմ զրուցում: Կենսագրության մեջ կարդում եմ, որ կամավորական Հուսիկ Հովակիմյանը արտաշատցի է: Նույն հողուջրից ենք՝ ասում եմ Շուշանին: Հենց առաջին լուսանկարին նայելիս նկատում եմ տղայի նմանությունը Վազգեն Սարգսյանին: Վառվռուն, կրակով լի աչքեր, պայծառ, ցնծուն ժպիտ, վճռական, հաղթամարմին… Գեղեցիկ դիմագծերն ու դեմքին շատ սազող մորուքն էլ են նման:
![ԴԱՍԱՐԱՆ՝ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԱՆՈՒՆՈՎ](http://www.hayzinvor.am/wp-content/uploads/2022/06/26-1-1-300x144.jpg)
Երևանի Հենրիկ Խաչատրյանի անվան թիվ 199 հիմնական դպրոցում են սովորել Արցախյան վերջին՝ 44-օրյա պատերազմի անմահ հերոսներ Կարեն Ղազարի Կարապետյանը և Վարդան Դավիթի Ամալյանը։ Հայոց Առաջին հանրապետության հռչակման օրվա կապակցությամբ այս կրթօջախում կայացավ դասարանի անվանակոչության արարողություն։ Արարողության մասնակիցներն սկզբում ունկնդրեցին հերոսներին նվիրված երգը։
![ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ](http://www.hayzinvor.am/wp-content/uploads/2022/06/30-1-1-300x188.jpg)
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հունիսի 1-ին ԱՄՆ-ին ծանուցել է մշակույթի, գիտության, կրթության և ԶԼՄ-ների բնագավառներում համագործակցության շուրջ հուշագրի գործընթացը դադարեցնելու մասին: Ըստ ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ հուշագրի հետագա պահպանումը պարզապես կորցրել է իմաստը: