#48 (1219) 06.112.2017 – 12.12.2017
![ՄԻԱՑՅԱԼ ԶՈՐԱԽՄԲԻ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ](http://www.hayzinvor.am/wp-content/uploads/2017/12/1-1-1-300x200.jpg)
Հայաստանի Հանրապետության նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում դեկտեմբերի 1-ից 5-ը աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն:
![ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐ](http://www.hayzinvor.am/wp-content/uploads/2017/12/5-1-1-300x105.jpg)
Արցախում անցկացված զորավարժության շրջանակում վարժանքներ իրականացվեցին նաեւ ԶԼՄ ներկայացուցիչների հետ: Լրագրողներն անցան ռազմական հավանական գործողությունների ժամանակ տարբեր իրավիճակներում աշխատելու պատրաստություն։ Անվտանգության կանոններին ծանոթանալուց հետո նրանք ստացան համապատասխան փաստաթղթեր, հատուկ համազգեստ՝ PRESS գրությամբ զրահաբաճկոններ եւ սաղավարտներ:
![ՀԱՑԱԹԽՄԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ](http://www.hayzinvor.am/wp-content/uploads/2017/12/5-2-1-300x157.jpg)
ՀՀ ԶՈՒ թիկունքի կրտսեր մասնագետների պատրաստման առանձին ուսումնական ստորաբաժանման դաշտային պայմաններում հացաթխման գործնական պարապմունքներ էին: Դրանք անցկացվում էին պատրաստության պլանի համաձայն:
![ՀԱՂԹԱՆԱԿԻ ԶԻՆՎՈՐԸ, ԳԵՆԵՐԱԼԸ, ՄԱՐՇԱԼԸ](http://www.hayzinvor.am/wp-content/uploads/2017/12/6-1-1-209x300.jpg)
Հայ ժողովրդի քաջարի զավակ, լեգենդար զորահրամանատար, Խորհրդային Միության մարշալ, ԽՍՀՄ կրկնակի հերոս Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 120-ամյակին նվիրված միջոցառումներ անցկացվեցին ինչպես Հայաստանում եւ Արցախում, այնպես էլ ՌԴ եւ Բելառուսի տարբեր քաղաքներում:
![«ԵՂՆԻԿՆԵՐ». ԱՄՈՒՐ ԴԻՐՔԵՐԻ ԼԵՌՆԱՆՄԱՆ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ](http://www.hayzinvor.am/wp-content/uploads/2017/12/7-1-4-300x200.jpg)
Մեր խրամատը փոքր-ինչ բարձրում է եւ վերահսկում է հակառակորդի դիրքեր տանող ճանապարհը: Անտառների, խիստ թեքադիր ձորալանջերի արանքում երկու բանակներն իրարից բաժանող սահմանագիծն է, չեզոք գոտին՝ Գյուլիստանը: Երբեմնի բարետես հայկական գյուղը հիմա ավերակ է՝ քարուքանդ եղած տներով։
![ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ 120](http://www.hayzinvor.am/wp-content/uploads/2017/12/8-1-1-300x262.jpg)
Ապագա մարշալ Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանը ծնվել է 1897 թ. դեկտեմբերի 2-ին, Անդրկովկասյան երկաթուղու Ելիզավետպոլ քաղաքի երկաթուղային կայարանի բանավանում։ Ծնողները Ելիզավետպոլի գավառի Չարդախլու գյուղից էին, գյուղ, որ հայտնի էր իր ռազմական հարուստ ավանդույթներով։
![ՆՎԻՐԱԲԵՐՈՒՄ](http://www.hayzinvor.am/wp-content/uploads/2017/12/10-1-1-233x300.jpg)
ՄՈՎՍԵՍ ԳՈՐԳԻՍՅԱՆ. արվեստագետ, մտավորական, ազգային գործիչ, նվիրյալ զինվոր, որի սուրբ արյունը ցողվեց հայրենի երկրի վերածնության արշալույսին, հանուն նրա ազատ ու անկախ գալիքի: Նա սերում էր հերոսական ակունքից եւ լույս աշխարհ եկավ իբրեւ հերոսական երեւույթ, ապրեց ու արարեց հերոսաբար եւ հերոսաբար ընդունեց մահն իմացյալ: