Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#49 (1067) 18.12.2014 – 24.12.2014

«ԼԻԲԱՆԱՆԸ ԿՐԵԼ Է ՍԻՐԻԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ...»

Աշխարհն այսօր ավելի հաճախ է խոսում Մերձավոր Արևելքում ծավալվող նոր իրողությունների մասին: Եթե նախկինում միջազգային լրահոսի առաջին հորիզոնականներում «արաբական հեղափոխություններն» էին, ապա այժմ համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում իսլամիստ ծայրահեղականների գործողություններն են, որոնք իրենց խորը ազդեցությունն են թողնում տարածաշրջանի երկրների՝ այդ թվում Լիբանանի վրա, որտեղ վերջերս իտալական զորակազմում իր խաղարար առաքելությունն է իրականացնում հայ խաղաղապահների դասակը: Թե ինչպիսի՞ իրավիճակ է Լիբանանում և ի՞նչ մարտահրավերների առջև է կանգնած այս երկիրը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործունեության պայմաններում, ներկայացնում է արաբագետ, տարածաշրջանային խնդիրների հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը:

ԲՅՈՒՐԱՎՈՐ ՈՒ ԱՆՇԻՐԻՄ ՆԱՀԱՏԱԿԱՑ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Ինչպես Դանթեի «Դժոխքի» դարպասին էր գրված, այնպես էլ համակենտրոնացման ճամբարների մուտքերին կարելի էր գրել. «Ովքեր մտնում են այստեղ, թող ոչ մի հույս չունենան փրկվելու»:
Թվում էր` իրոք քայլում եմ դժոխքի միջով: Ամենուրեք, ուր էլ որ ուղևորվել եմ, տեսել եմ նույնը, բարբարոսության սարսափելի իշխանություն, որի նպատակը հայ ազգի պարբերաբար բնաջնջումն է: Դահիճների նույն անմարդկային գազանությունը, դժբախտ զոհերին տանջելու նույն խոշտանգումները:
Մեսքենեից մինչև Դեր Զոր նույն հրեշավոր վկայություններն են:

ԼՈՒՍԱԲԱՑԸ ՀԵՆԱԿԵՏՈՒՄ

-Անդո՛, հարամ ուտես, դու էդքան վախկո՞տ ես, որ ճանճից է՞լ ես վախենում,- պապի ձայնն էր՝ մի քիչ սրտնեղած, մի քիչ զայրացած, մի քիչ ձեռ առնող: – Անդո՛, դու տղամարդ ես, ախր: Տղամարդը ճանճից չի վախենա, ճանճն ի՞նչ է՝ մեղր տվող, կյանքն իր Ստեղծողի կամքով մարդու համար գրավ դրած միջատ, ու դու վախենո՞ւմ ես դրանից:

«ՄԻՍՍ ԱՇԽԱՐՀ-2014»

Դեկտեմբերի 14-ին Լոնդոնում կայացած «Միսս Աշխարհ- 2014» գեղեցկության մրցույթում հաղթել է Հարավաֆրիկյան Հանրապետությունը ներկայացնող Ռոլեն Շտրաուսը, ում հաջորդում են Հունգարիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները:
Հայտնի է, որ 22-ամյա հաղթողը երազում է դառնալ բժիշկ և այժմ սովորում է բժշկական ֆակուլտետի 4-րդ կուրսում: Ազատ ժամանակ գեղեցկուհին զբաղվում է ընթերցանությամբ և գոլֆ է խաղում:
«Բառերն անզոր են նկարագրելու, թե որքան երջանիկ եմ զգում ինձ հիմա: Դա և՛ մեծ պատիվ է, և՛ պատասխանատվություն: Հուսով եմ, որ ինձնով կհպարտանան: Ես սիրում եմ քեզ, Հարավային Աֆրիկա»,- բաղձալի թագը ստանալուց հետո գրել է Շտրաուսը:

ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ (հ / հ ոճի ըմբշամարտ) 300 միավոր

Մարզական լրագրողների Հայաստանի ֆեդերացիայի հարցման արդյունքով որոշվել են 2014-ի մրցաշրջանի մեր երկրի 10 լավագույն մարզիկները:
Հարցմանը մասնակցել են մարզական թեմաներով գրող 30 լրագրողներ: Նրանք Հայաստանի թիվ մեկ մարզիկ են ճանաչել աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, հունա-հռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին: Ուշագրավն այն է, որ քվեարկության բոլոր մասնակիցներն էլ նախապատվությունը տվել են եւ ցուցակում առաջինը նշել գյումրեցի մարզիկի անունը: