Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#44 (1062) 13.11.2014 – 19.11.2014

ԲՅՈՒՐԱՎՈՐ ՈՒ ԱՆՇԻՐԻՄ ՆԱՀԱՏԱԿԱՑ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Վերցրեք Թուրքիայի քարտեզն ու մտիկ արեք: Դա մի նոր պետություն է, որ դրսից եկել է ու կոպիտ ուժով նստել հին կուլտուրական ազգերի ու նրանց հայրենիքների վրա: Եվ էդ երկրներից մինը թե կա, որ նա համարում է ու դարձրել է իր հայրենիքը, ո՛չ Բալկանյան թերակղզին է, ո՛չ Աֆրիկայի հյուսիսը, այլ Անատոլիան, Փոքր Ասիան, ուր հայ ժողովուրդն էլ հնագույն ժամանակներից նստած պաշտում է իր Մեծ Հայաստանը, իր ազգային նվիրական վայրերն ու սրբությունները ու էն հողի վրա էլ հարուցանում ու զարգացնում է հայկական հարցը…

ՄԻ ՓՈՔՐԻԿ, ԴԺՎԱՐ ՃԱՆԱՊԱՐՀ` ՄԻԱՍԻՆ...

Ցավի երրորդ նոպան սկսվեց կեսգիշերն անց: Ասես մի անտեսանելի ձեռք երկաթե մատներով ճանկել էր որովայնս ու սեղմում էր ամբողջ ուժով: Օդը չէր հերիքում: Երբ բժիշկները ներս մտան, խոսելու ունակությունս վերականգնվեց: Հապճեպ ասեղը խցկեցին երակս, ու ինչ-որ հեղուկ դանդաղ սկսեց հոսել մարմնիս մեջ` աստիճանաբար բթացնելով ցավը: Րոպեներ անց ես արդեն կարող էի «նկատել» բժշկին: Մոտ 30 տարեկան բարձրահասակ, բարետես տղամարդը ժպտում էր հազար տարվա ծանոթի պես:
-Պիտի վիրահատենք: Լեղապարկը կհանենք առանց որովայնը բացելու… մի փոքրիկ, դժվար ճանապարհ կանցնենք միասին…
-Դուք ո՞վ եք:
-Կենտրոնական հոսպիտալի վիրաբուժության բաժանմունքի պետն եմ` Սևակ Շահբազյանը:

ՀԱՅ-ԼԵՀԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Վերջերս Հայաստանում բացվեց հայ-լեհական համատեղ առաջին ռազմարդյունաբերական ձեռնարկությունը՝ «Լյուբավա-Արմենիա»-ն: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, Լեհաստանի Սենատի անդամ, ազգային պաշտպանության նախկին նախարար Բոգդան Կլիխը և այլ բարձրաստիճան հյուրեր:
Լեհական կողմի ներկայացուցիչները վստահություն հայտնեցին, որ «Լյուբավա-Արմենիա»-ի դրական օրինակին կհետևեն լեհական այլ ընկերությունները՝ մեծացնելով Հայաստանի Հանրապետության տնտեսությունում լեհական ներդրումների ծավալը: Սեյրան Օհանյանը իր խոսքում նշեց, որ ձեռնարկությունը կարճ ժամանակահատվածում կընդլայնի իր արտադրությունը, որը կարող է հետաքրքրել նաև ԵՏՄ անդամ երկրների մեր գործընկերներին և դուրս գալ միջազգային շուկաներ: