Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#26 (1044) 10.07.2014 – 16.07.2014

ՄԻ՞ԹԵ ՊԱԿԱՍ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ Է...

Մեր զորամասում համարյա չեն ծխում: Եթե դեռ ծխարանը կա, ապա վստահ եմ, որ ձեր հաջորդ այցելությանը դա էլ չեք տեսնի: Մեր հրամանատարը չի ծխում, մենք էլ չենք ծխում: Ցավոք, ծխելը մեր զորամասով չի սահմանափակվում: Ծխում է յուրաքանչյուր երկրորդը, ասել է թե՝ ամբողջ երկիրը… Ես չեմ ուզում վիճակագրական տվյալներ բերել` աչք ունեմ, տեսնում եմ:

ՓԻՐԶԱԴԸ՝ ՀԱՅԵՐԵՆ

«Հայ զինվոր» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ, փոխգնդապետ Գեւորգ Ասատրյանի թարգմանությամբ օրերս լույս է տեսել մեր անվանի հայրենակից, պարսկագիր գրող, միջազգային մի շարք գրական բարձրագույն մրցանակների դափնեկիր Զոյա Փիրզադի «Ինչպես բոլոր երեկոները» պատմվածքների ժողովածուն («Էդիթ Պրինտ» հրատարակչություն):
Զոյա Փիրզադի ստեղծագործությունները թարգմանվել են մի շարք լեզուներով` անգլերեն, ֆրանսերեն (բոլոր գործերը), գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, չինարեն, ճապոներեն, հունարեն, թուրքերեն, վրացերեն եւ այլն: Հայերեն լույս է տեսնում առաջին անգամ: