Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#46 (1013) 21.11.2013 – 27.11.2013

ԾԱՌԱՅԷ ԲԱՆԱԿԻՆ, ՈՐՊԷՍԶԻ ԲԱՆԱԿԸ ԾԱՌԱՅԷ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ

Չկայ աւելի գեղեցիկ զգացում, քան ծառայել բանակին եւ բանակին ծառայելու ընդմէջէն մասնակից դառնալ հայրենի սուրբ հողի եւ սահմաններու պաշտպանութեան եւ ամրապնդման։ Սա գերագոյն ուրախութիւն եւ զգացողութիւն է, մանաւանդ մեզ` հայերուս համար բանակի ծառայելը կրկնակի պարտականութիւն եւ պարտաւորութիւն է. չէ որ Հայաստանը իր աշխարհագրական դիրքին պատճառով գրեթէ ոչ բարեկամ (այլ որակում չտալու համար) երկիրներով շրջապատուած է։ Եթէ մենք տէր չըլլանք մեր երկրին, ապա օտարը երբէք այդ ընելու տաղտղուկը յանձն պիտի չառնէ։ Հաւանական պատերազմի ընթացքին մեր բանակի մարտունակութեամբ, զգօնութեամբ եւ պատրաստուածութեամբ է, որ նախ յարգանք պարտադրես թշնամուն, ապա նաեւ քու դաշնակիցին, որպէսզի ի հարկին քեզ օգտակար ըլլայ։

ԱՌԱՋԻՆ ԳԾՈՒՄ

Չգիտես՝ տարվա ո՞ր եղանակին է Արցախն ավելի նախշազարդ, ջերմ ու հարազատ: Երբ էլ գնաս, որ կողմից էլ մոտենաս, մեկ է՝ հանդիպելու ես բնության ու մարդու ցավից, ցասումից ու տառապանքից ծնված ձեռակերտ կամ բնական հրաշալիքների: Կածաններից մեկը քեզ երկնքին կմոտեցնի, մյուսը դուրս կբերի եդեմական այգիներ…
Արցախի աշնանային գույները` դեղին, կարմիր, կանաչ… Արդեն հեռվից կարող եմ ասել, թե դեղիններից որոնք են նռնենու թփերը, որոնք` սալորենունը… որոնց մեջ մշտադալար սոճիներն իրենց մուգ կանաչով տարբերվում են տերևաթափի գնացող կաղնիներից: Իսկ լույսե՞րը… Արցախի երկնքի լուսատուները` պայծառ ու մոտ: Թվում է՝ եթե մի լավ թափ առնես ու վեր ցատկես, հաստատ Հարդագողի Ճանապարհից մի երկու ծեղ վար կբերես:

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍՊԱՆԵՐԻՆ

ՀՀ զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն՝ հոկտեմբերի 20-30-ը ռազմաուսումնական հաստատությունների 2013թ. շրջանավարտների հետ անցկացվեցին հրամանատարական հավաքներ: Հավաքներին մասնակցեցին մի քանի հարյուր նորանշանակ սպաներ, նաև պահեստազորից զորակոչված, առաջխաղացման կարգով սպայական պաշտոնի նշանակվածներ:

Վարժարանի պետ, գնդապետ Ոսկանյանի հրամանով Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի անձնական ԱԿՍ-74 ինքնաձիգը կցագրվեց վարժարանի  սան Հայկազ Բաշոյանին: Վերջինս նման պատվի է արժանացել օրինակելի վարքի եւ ուսումնառության ընթացքում ցուցաբերած  բարձր առաջադիմության համար: Ավոյի զենքը նրա մոտ կլինի մեկ ուսումնական տարի:

ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում նոյեմբերի 15-ին տոնական տրամադրություն էր տիրում: 20 տարի առաջ այդ օրը ՀՀ կառավարության որոշմամբ ընդունվեց պաշտպանության նախարարության առաջարկությունը՝ լուսավորության նախարարության ռազմամարզական գիշերօթիկ վարժարանի հիման վրա ստեղծվեց ռազմամարզական վարժարան-ուսումնարան համալիրը:

ՎԵՐՋԻՆ ԿՐԱԿՈՑԸ

Զինվորականի կյանքը երբեք հարթ ու միօրինակ չես անվանի, թեեւ կողքից այդպես կարող է թվալ: Անակնկալները զինվորականին ուղեկցում են նրա ամբողջ ծառայության ընթացքում` ամեն անգամ ներկայանալով բոլորովին նոր ձեւով ու նոր կերպարանքով: Դրանք մեր ծառայության անբաժան ուղեկիցներն են, եւ լավ է, որ կան: Դրանք կոփում են մեր կամքը, բացահայտում են վճռական րոպեներին ճիշտ որոշում կայացնելու մեր ունակությունները, օգնում են ինքդ քեզ ավելի լավ ճանաչել… Այդպիսի անակնկալներից մեկը ես երբեք չեմ մոռանա… Ռազմական տեսչության հանձնաժողովի հանկարծակի ստուգումները մեր գնդում։ Երկու շաբաթվա լարված վազք, քրտնաջան աշխատանք, զինվորների, սպաների անձնվեր աշխատանք, ճիգ ու ջանք, նվիրվածություն… Մեզ համար այն համընկավ ուսումնական փուլի առաջին շաբաթվա հետ, երբ նորակոչիկները դեռ նոր-նոր պետք է յուրացնեն իրենց մասնագիտությունը: Դա մեր աշխատանքների այն ժամանակահատվածն է, երբ պետք է ներդաշնակեցնենք ջոկերը, հաշվարկները, նրանց աշխատանքը: Վիճակը առավել բարդացնում էր նաեւ այն հանգամանքը, որ մեր դիվիզիոններից երկուսը վերազինվում էին նոր, ժամանակակից հրետանային զենքով…

ՈՎ, ԵԹԵ ՈՉ ՄԵՆՔ

Ամուսիններ Գնել Հակոբյանի և Սուսաննա Թովմասյանի հետ ծանոթացել եմ տարիներ առաջ։ Առիթը ՀՕՄ-ի Դավթաշենի մասնաճյուղի ատենապետուհու (Սուսաննայի) նախաձեռնած հերթական միջոցառումն էր՝ Արցախյան պատերազմի հերոսական ճակատամարտերից մեկի հոբելյանական տարեդարձի հիշատակությունը Սունդուկյան թատրոնում։ Հետո… այդ ընտանիքի հետ շփումները դարձան պարբերական, որովհետև պարզվեց՝ ազատամարտին մասնակցել են և՛ ընտանիքի հայրը՝ Գնել Հակոբյանը, և՛ մայրը՝ Սուսաննա Թովմասյանը, և՛ փեսան՝ Արթուր Օվչյանը։
Հակոբյանների ընտանիքի հյուրընկալությունը վայելելիս այնպիսի զգացողություն եմ ունենում՝ ասես ժամանակը կանգ է առել, ասես հենց նոր են ավետել Արցախի ազատագրության լուրը, ասես հենց նոր են կրակել վերջին հաղթական փամփուշտն, ու ռազմիկները դեռ չեն հանել զինվորական կոմուֆլյաժը…

20-ՐԴ ԴԱՐԻ ՀԱՅԱԶԳԻ ԳՅՈՒՏԱՐԱՐՆԵՐ

Հայ նշանավոր գիտնական, ինժեներ-կոնստրուկտոր, գյուտարար Ռուսաստանի Ցիալկովսկու անվան տիեզերագիտության ակադեմիայի անդամ Ալեքսանդր Քեմուրջյանին է պատկանում աշխարհում առաջին լուսնագնացի և մարսագնացի գյուտը: Ռուսաստանի տիեզերագնացության ֆեդերացիան 2010 թվականին «Լուսնագնացի» արձակման 40-ամյակի առթիվ ստեղծել է Քեմուրջյանի անունով հուշամեդալ, որով պարգևատրվում են տիեզերագնացության բնագավառում զգալի ավանդ ունեցողները և տիեզերագիտության նվաճումները ներկայացնող լավագույն հեղինակները: