Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#39 (854) 6.10.2010 – 13.10. 2010

ԵՐԵՔ ԸՆԿԵՐ, ԵՐԵՔ ԶԻՆՎՈՐ

Նկարում զորամասի մոտոհրաձգային վաշտերից մեկի ՀՄՄ-1-ի անձնակազմն է՝ ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Սարգիս Յալչյանը, մեխանիկ-վարորդ շարքային Հարություն Հայրապետյանը, նշանառու շարքային Գագիկ Մուրադյանը։ Երեքն էլ փոխգնդապետ Ն. Ամիրխանյանի հրամանատարությամբ գործող զորամասի լավագույն զինվորներից են։ Օրերս էլ նրանք մասնագետի բարձր կարգը հաստատեցին՝ հաղթելով զորամիավորման նմանատիպ ստորաբաժանումների միջեւ անցկացված մասնագիտական մրցույթում եւ ճանաչվելով ՀՄՄ-1-ի լավագույն անձնակազմ։ Տղաներին հանդիպեցինք արդեն զորամիավորումների լավագույն անձնակազմերի միջեւ կազմակերպվող համաբանակային մրցույթի մեկնելուց առաջ։

«ԻՄ ԱՉՔԻՑ ԲԱՆ ՉԻ ՊԼՍՏԱ…»

Դիրքեր բարձրանալիս մեր ուշադրությունը գրավեց ամրաշինական մի կառույց։ Փոքր-ինչ շեղվեցինք ճանապարհից եւ անթաքույց հետաքրքրությամբ ու նաեւ հպարտությամբ սկսեցինք ուսումնասիրել մեր ժողովրդի՝ արդեն պատմություն դարձած անցյալի մասնիկներից մեկը։ Հզոր, բարձր պարիսպներից, փորված դիտակետերից կարելի էր ենթադրել, որ դա բերդ է եղել։ Պարզվեց՝ հին բերդի, բնակելի համակարգի մի մասն է կազմում միայն եւ ուղեկալի դեր է կատարում։ Բերդի ավերակները չկան այժմ, սակայն ուղեկալի մեծությունից, դիրքից կարելի է պատկերացում կազմել նախկին բնակավայրի հզորության եւ կարեւոր նշանակության մասին։ Շինություն կառուցողներն էլ անկասկած ռազմական գործի գիտակ են եղել։

ՌՔԿ ԶՈՐՔԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՄԵՆԱԲԱՐԴ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ

Հայտնի է, որ քիմիական զենքն առաջին անգամ օգտագործվել է մոտ հարյուր տարի առաջ՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Դրանից հետո միջազգային կազմակերպությունների եւ առանձին երկրների կողմից մշտապես պայքար է տարվել մարդկանց եւ շրջակա միջավայրի համար մահացու այդ զենքի արտադրության, պահպանման եւ օգտագործման դեմ։ Ռադիացիոն, քիմիական, կենսաբանական զենքերից ապահովագրված չեն ո՛չ զորքերն ու զինվորական ստորաբաժանումները եւ ո՛չ էլ քաղաքացիական բնակչությունը, մանավանդ այսօր, երբ աշխարհում մոլեգնում է ահաբեկչությունը։

Օմարի երկրորդ հարձակման ժամանակ մեր հիմնական խնդիրներից մեկն էլ ձորերն ընկած թշնամու զրահատեխնիկան հանելն ու շարք վերադարձնելն էր։ Անասելի չարչարանքների գնով, լուսահոգի Իվանյանի օգնությամբ ու խորհուրդներով, 8-ից 5-ը մի կերպ հանեցինք։ Երեքը մնացին։ Ճանապարհը նեղ էր, հողը՝ փխրուն, իսկ եղանակը ժամը մեկ փոխվում էր։ Տանկերից մեկը մեջքի վրա ընկած էր։ Փորձեցինք՝ շարժիչն աշխատեց։ Մեր ուրախությանը չափ չկար։

-Աղդամի մատույցներում էինք։ Նախապատրաստվում էինք լայնածավալ հարձակման։ Մինչ հարձակումը խստիվ հրամայված էր՝ ոչ մի կրակոց, անօգուտ ոչ մի փամփուշտ չվատնել։ Դիրքավորվել ու սպասում էինք,- պատմում է ազատամարտիկ Թելման քեռին։ -Հակառակորդի կողմում նույնպես հանդարտ էր։ Զգացվում էր, որ պաշտպանական դիրքերն են ամրապնդում։ Սակայն օրվա մեջ ուղիղ երկու ժամը մեկ հրանոթով ուղիղ նշանառությամբ անվրեպ խփում էին մեր դիրքերին։ Այսպես՝ մեկ, երկու, երեք…

Վազգեն Սարգսյանն անձամբ գնում էր դիմավորելու տանկերով բեռնավորված ինքնաթիռները։ Երբ տանկերը՝ երկաթյա այդ հսկաները, իջեցնում էին բեռնատար ինքնաթիռից, մոտենում էր, շոյում, խոսում հետները, ասես շնչավոր արարածներ լինեին։
Տանկերի առաջին խմբաքանակը դիմավորելիս, Վազգեն Սարգսյանի հետ էր նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Առաջինը։

ՄԱՀԴ ԴԵՌ ՉԻ ԵԿԵԼ

«Իմ տանկի տակ 13 անգամ ական էր պայթել։ Ամեն անգամ հրաշքով ողջ էի մնում, ուշքս տեղն էր լինում, իջնում վերանորոգում էի տանկը ու շարունակում կռվել,- պատմում է նա։ -Մի անգամ (Քարվաճառի մատույցներում) մի ազերի էր փախչում տանկիս առջեւից։ Անձրեւոտ, ցեխոտ օր էր։ Մի պահ թվաց, թե ազերին մնաց թրթուրների տակ, երբ հետ նայեցի, տեսա, որ ողջ է։ Տանկը կանգնեցրի, ազերուն նստեցրի տանկի վրա ու շարունակեցի ճանապարհը։ Երբ հասանք Արազին, ես նրան վայր իջեցրի. «Գնա՛, ախպե՛ր, քո մահը դեռ չի եկել»։