Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ուշադրության կենտրոնում

ԿԻՆ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՆՈՐԱՄՈՒՏԸ

Խաղաղապահ ուժերի բրիգադում ձեւավորվել է կին խաղաղապահների առաջին դասակը

ԱՄԵՆԱՆՎԻՐԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ

Բառ առ բառ կապիտան Մխիթար Ալավերդյանին եմ փոխանցում զորամասի հրամանատար, գնդապետ Գագիկ Մովսիսյանի խոսքը.

ՀՊԱՐՏ ՍԵՐՆԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ՊԲ զորամասերից մեկի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Էրիկ Փայտյանը Արցախյան պատերազմի մասնակից է, մասնակցել է հայրենի Հադրութի շրջանի ինքնապաշտպանական մարտերին, եղել հետևակի մարտական մեքենայի հրամանատար: Փոխհրամանատարն ինքն էլ բանակում ծառայող որդի ունի և ոչ թե պարզապես զինվոր, այլ Ա. Խանփերյանցի անվ. ռազմաավիացիոն համալսարանի ՀՕՊ ֆակուլտետի ուսանող` ապագա սպա:

ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՄԵԶ ՀԵՏ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ, ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ, ՈՒԺԻ ԼԵԶՎՈՎ ԽՈՍԵԼ

ՀՀ վարչապետ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ հարցազրույցը «Զինուժ» մեդիային

ԱՄԵՆԱՀԶՈՐ ԶԵՆՔԸ

-Կապը բանակի ամենահզոր զենքն է. կապ չկա` չկա կառավարում, չկան համաձայնեցված գործողություններ,- սա զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ, գնդապետ Թեմուր Շահնազարյանի բնորոշումն է: Որն իր հերթին նշանակում է. որ բանակում, առավել եւս` մարտական գործողությունների ժամանակ, կապը պետք է աշխատի անխափան:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ

Օր երկրորդ: Արտակարգ ռեժիմով իր գործառույթներն է շարունակում իրականացնել զինված ուժերի գլխավոր շտաբը: Ընդհանուր խաղարկային իրավիճակը լրագրողներին ներկայացնում է ԳՇ պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը. «Ադրբեջանը օգտվելով տարածաշրջանում ստեղծված լարված իրավիճակից` Թուրքիայի անմիջական աջակցությամբ փորձում է ռազմական ճանապարհով լուծել Արցախի խնդիրը:

«ՇԱՆԹ-2018». ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԵՋ Է

Հակառակորդը սահմանին զորքեր է կուտակել, խախտել հրադադարը: Հայաստանում արտակարգ ռեժիմ է: Այսպես է տրվում «Շանթ-2018» եռօրյա զորավարժությունների մեկնարկը: Պետական եւ ոչ պետական կառույցները խաղաղ վիճակից անցնում են ռազմականի: Գյուղապետից մինչեւ լրագրող փորձարկում են իրենց մարտունակությունը իրավիճակի հանկարծակի սրման, չնախատեսված բնածին եւ տեխնածին աղետների դեպքում: