Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ

5-րդ զորամիավորումում հուլիսի 13-ին ամփոփվել են 2021 թ. 2-րդ եռամսյակի ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները: Զորամիավորման հրամանատարի տեղակալները ներկայացրել են կատարված աշխատանքները և արձանագրել բացթողումները։

ՀՕՊ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

4-րդ զորամիավորման ՀՕՊ ստորաբաժանումներից մեկի հրամանատա­րական կետի անձնակազմի հետ հուլիսի 14-ին անցկացվել են համալիր պարապմունքներ։

ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՓՈԽ

3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում հուլիսի 14-ին իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ։ Մինչ այդ անցկացվել է շարային ստուգատես, որի ընթացքում ստորաբաժանման հրամանատարներն ու​ մարտական դիրքերի ավագները ստուգել են հերթապահության մեկնող անձնակազմի հանդերձանքը, սպառազինությունը, անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը։

ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՇՏԱԲԱՅԻՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԱԿԱՐԳԸ

Հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության շրջանակում շտաբային բանակցություններ անցկացնելու նպատակով Հայաստանում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովի գլխավորած պատվիրակությունը:

ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌԴ ԶՈՒ ԳՇ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ, ԳԵՆԵՐԱԼ-ԳՆԴԱՊԵՏ ՍԵՐԳԵՅ ԻՍՏՐԱԿՈՎԻՆ

Հուլիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանի Հանրապետություն է ժամանել հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության շրջանակում հերթական շտաբային բանակցություններին մասնակցելու նպատակով:

ԶՈՒ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔ

Հուլիսի 12-ին, ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչակազմակերպչական վարչության իրավաբանական ծառայությունը գնդապետ Կ. Միրզո­յանի ղեկավարությամբ, ԶՈՒ գլխավոր շտաբում կազմակերպել է ԶՈՒ իրավաբանների հավաք:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ

Հուլիսի 13-ին 5-րդ զորամիավորման մշտական տեղակայման վայրում զորամիավորման հրամանատարի տեղակալի ղեկավարությամբ տեղի է ունեցել հրամանատարական պատրաստության պարապմունք։