Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

N զորամիավորման հրաձգարաններից մեկում ապրիլի 14-ից 15-ը պահեստազորայինների վարժական հավաքների մասնակիցների հետ անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ։

ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱՓՈԽ

N զորամասում ապրիլի 15-ին իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ:

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ

N զորամիավորումում ապրիլի 15-ին ամփոփվել են 2022 թվականի ուսումնական տարվա 1-ին եռամսյակում իրականացված աշխատանքների արդյունքները։

ԱՅՍՈՒՀԵՏ ՄԻԱՅՆ ՀԱՐՍԱՆԻՔՆԵՐ ԹՈՂ ԼԻՆԵՆ...

Երբ ապրիլի 3-ին համացանցում տեսա «Եռաբլուրի» Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցու դիմաց արված հրաշք զույգի՝ զինվորի և իր հարսնացուի լուսանկարը, անմեկնելի ուրախությամբ համակվեցի. ի՜նչ լուսավոր մարդիկ են այս մտահղացումն ունեցել, գաղափարական ի՜նչ մեծ ուժ, խաղաղություն ու սեր կա այս ամենի մեջ:

«ՀԱՐՎԱԾԻՆ ՍՊԱՍԵԼՈՎ՝ ՔԵԶ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒՄ ԵՍ ԴՐԱ ՎՆԱՍՆԵՐԻՑ...»

Կիոկուշին կարատեի մարզաձևում աշխարհի քառակի չեմպիոն (2015, 2017, 2019, 2021 թթ.), Եվրոպայի առաջնության հնգակի չեմպիոն, Աշխարհի առաջնության բրոնզե և արծաթե բազմակի մեդալակիր, Եվրոպայի բազմակի արծաթե և բրոնզե մեդալակիր, Եվրասիայի գավաթի խաղարկության չեմպիոն Արթուր Առուշանյանը իր հող ու ջրի արժանի զավակն է:

ՄԵՐ ԲԱՆԱԿՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ԵՂԵԼ Է ՈՒ ԿԼԻՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ

Ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Հրաչ Հովհաննիսյանը հրետանավոր է, մարտական հաշվարկի հրամանատար:

ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԳԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՀԱՅՏՆՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ

Ապրիլի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է 44-օրյա պատերազմի ընթացքում և հետպատերազմյան ժամանակահատվածում ադրբեջանական գերության մեջ հայտնված զինծառայողների ծնողների և հարազատների հետ։