Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

ՈՐՊԵՍ ԾՆՆԴԱՎԱՅՐ ՈՒ ՀԱՅՐԵՆԻՔ

Մարտակերտի շրջանի Տոնաշեն համայնքն էլ սահմանապահ-սահմանամերձ մեր մյուս բնակավայրերի նման իր լուծված ու չլուծված բազում խնդիրներով ապրում-արարում է պատերազմի եւ խաղաղության սահմանագծին: Գյուղի սկզբնամասում առաջինը մեզ դիմավորում են պահակակետի զինվորները:

ՄԻՆՉԵՎ ԳԱ ԱՐԵՎԱԳՈՒՅՆԻ ԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Մտածում էի, որ մեծանամ, տեսնելու եմ աշխարհի բոլոր գույները: Ես գույներ էի հավաքում: Ինձ համար ամեն ինչ գույն էր` թիթեռը, ծովը, մորս շրջազգեստը, շոկոլադի թուղթն ու պապիս զնգզնգացող մեդալները: Երեք տարեկան էի, երբ թերթի կրպակի ցուցափեղկին իրար կողքի շարված գույներ տեսա:

ԿԱՆԱՉ ԼՈՒՅՍ

Տղան վատ էր զգում, որ նման ուշադրության էր արժանացել. բոլորը վեր էին կենում, իր կենացն էին խմում, ասում էին բաներ, որ իրեն երբեք չէին ասել, որ իր հետ առնչություն չէին ունեցել: Բայց մայրը բոլորին լսում, հավանաբար նաև հավատում էր: Մերթընդմերթ էլ, իբր խավարտի ափսեները թարմացնելու համար, գնում էր խոհանոց, սրբում էր արցունքները, վերադառնում: Փորձում էր ժպտալ ու շատ դժվար էր ժպտում: Հայրը, հայտնի չէ , մո՞րը, թե՞ ինքն իրեն գոտեպնդում էր:

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

Բարեւ, Հովհաննե՛ս ջան, իմ զինվո՛ր ջան: Ինչքան արագ է անցնում ժամանակը: Հիմա հայրենիքի պաշտպան ես ու քեզ նման հազարավոր տղաների հետ ամուր ու անսասան ես պահում մեր հողն ու ջուրը:

ՄՏԱՎՈՐԱԿԱՆԻ ԽՈՍՔ

Իմ երկու որդիներն էլ ծառայել են ազգային բանակում: Ու ես գիտեմ, թե ինչ ապրումներ է ունենում այն ծնողը, որի զավակը կանգնած է առաջնագծում:

ՏԱՐԵԴԱՐՁԸ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ

Գո՛ռ ջան, դու հիմա Օմարի բարձունքին ես, 3500 մետր բարձրության վրա, որտեղ դու եւ քեզ պես տղաները հայրենիքի սահմաններն եք պաշտպանում՝ ապահովելով մեր հանգիստ կյանքն ու գործունեությունը։ Իմ զինվոր տղա, այսօր դու դառնում ես 20 տարեկան…

ՔԱՐԵ ԱՂՈԹՔ

Արտակ Համբարձումյանը խաչքարագործ է: Ինքն է այդպես ասում: Իսկ ես նրան կոչում եմ խաչքարարար: Որովհետեւ նրա խաչքարերը գործ չեն, արարում են, ու դուք չեք հասկանա ասածս, մինչեւ չտեսնեք-չզգաք ասեղնագործ, ծաղկանկար նախշերի թովչանքը` մերթ ծեքծեքուն ու թեթեւ, մերթ ծանր ու պինդ…