Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

ԱՊՐԵԼՈՒ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ

Արցախյան ազատամարտի մասնակից զինհաշմանդամ Ապետ Աղաբաբյանը դեկտեմբերի 3-ին` Հաշմանդամների միջազգային օրը, երեւանյան իր բնակարանում, որտեղ ապրում է կնոջ եւ որդու ընտանիքի հետ, առավոտից սպասում էր, ինչպես ինքն ասաց՝ կարեւոր հյուրերի ժամանմանը:
«Շարժման սկզբին Արարատում էի բնակվում, ընտանիք էի կազմել Թամարայի հետ, երեք որդի ունեինք, փոքրս 1.5 տարեկան էր: Աշխատում էի որպես էլեկտրազոդող»,-պատմում է Ապետը: Նրա Լուսիկ տատը ջարդերի ժամանակ Հայաստան էր գաղթել Վանից եւ միշտ պատմում էր թուրքերի դաժանությունների մասին:

Օրերս պաշտպանության բանակի մարտական հերթապահություն իրականացնող զորամաս էինք հրավիրել բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, երեւանաբնակ Սերգեյ Կիրակոսյանին։
Հարգարժան պրոֆեսորը նախ շեշտեց, որ ինքն էլ, առաջացած տարիքով հանդերձ, իրեն զինվոր է համարում։ Վաստակաշատ բժշկի այս խոսքերը զինվորները անկեղծ ծափահարություններով դիմավորեցին։

Հայոց միասնական հայրենիքի բաժանման հետևանքով առաջացան Արևելյան և Արևմտյան Հայաստանները: Երկար դարերի ընթացքում հայության այս երկու հատվածներն ապրեցին տարբեր հասարակարգերում, տարբեր քաղաքակրթությունների ազդեցության ներքո: Ժամանակի ընթացքում արդեն տրոհված հայության տարբեր հատվածները հիմնականում արտաքին ազդեցության և ինքնակազմակերպման ներքին հզոր լծակների բացակայության պատճառով ձեռք բերեցին ազգային երազանքի իրականացման մասին տարբեր պատկերացումներ, տարբեր գաղափարախոսություններ ու անգամ տարբեր լեզուներով սկսեցին խոսել:

ԻՆՉՊԵՍ ՇԱՀԵԼ ԱՂՋԿԱ ՀԱՄԱԿՐԱՆՔԸ

Ես համոզված եմ, որ գրեթե բոլոր տղաներն էլ ընկերուհի ունեն կամ կուզենային ունենալ, և բոլորն էլ ցանկանում են հարգանք տեսնել իրենց սիրելիի աչքերում: Հենց այնպես հարգանքի չես արժանանա: Որպեսզի աղջիկը Ձեզ հարգի, Դուք պետք է Ձեզ ճիշտ պահեք: Ահա մի քանի խորհուրդ:

ԵՍ ԱՊՐԵԼՈՒ ԵՄ

Մենք հավաքվել ենք մի գաղափարի շուրջ. օգնել, չսպասելով, որ օգնություն խնդրեն։ Օգնել՝ պատվելով։ Երբ մարդը հասնում է մի եզրագծի, որից հետո սկսում է պահանջել, նրա հոգում շատ ծանր բարոյական փոխակերպում է կատարվում։ Ինչ վերաբերում է կազմակերպության «Զոհված եւ հաշմանդամ ազատամարտիկների ժառանգություն» անվանմանը, խոսքը ազատամարտին ամենաթանկ գինը վճարած մարդկանց բարոյական ժառանգությանը տեր լինելու մասին է։

ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ

Երբ ազգը պետականություն ունի, ազգային հիմնական հարստությունը ազնվականների և իշխանավորների ձեռքում է: Եվ այն հիմնականում կենտրոնացած է լինում հայրենիքում, ուստի եւ աշխատում է հօգուտ հայրենիքի: Սակայն պետականության բացակայության պայմաններում այդպես չէ: Քաջ հայտնի է, որ հայկական գաղթօջախները դարեր շարունակ եղել են այս կամ այն երկրի ու անգամ աշխարհամասի տնտեսական լոկոմոտիվը: Հայերը հսկայական ներդրում են ունեցել Հնդկաստանի, Եգիպտոսի, Եթովպիայի, Լեհաստանի, անգամ Վենետիկի, Ռուսաստանի և այլ մեծ երկրների տնտեսական ու մշակութային զարգացման գործում: Իսկ Անդրկովկասի երկու մեծ ոչ հայկական քաղաքները` Թիֆլիսն ու Բաքուն, բառիս բուն իմաստով մենք ենք շենացրել:

ՄՐՑԵՑԻՆ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԻՄԱՑՈՒԹՅԱՄԲ

Դեկտեմբերի 1-ին Տիգրան Մեծի, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանների եւ Փոքր Մհեր կրթահամալիրի սաները մասնակցեցին պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության կազմակերպած Հայոց պատմության թեմայով մրցույթ-ստուգատեսին: Մասնակիցները հյուրընկալվել էին Արմավիրի «Տիգրան Մեծ» ռազմամարզական վարժարանում, որտեղ նրանց դիմավորեցին «Հաղթանակը` արժանավորին» պաստառով: Ստուգատեսի հարցաշարը, որը կազմել էր ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Սուսաննա Մարտիրոսյանը, վերաբերում էր հայոց պատմության ամենանշանավոր, արժանահիշատակ էջերին՝ Հայկ Նահապետից մինչեւ Արցախյան պատերազմ: