Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԱԶՄԱԿԱՆ ԿՑՈՐԴՆԵՐԸ՝ 5-ՐԴ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ



Հունիսի 23-ին  ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդները 2016թ. աշխատանքային պլանի համաձայն այցելել են ՀՀ ՊՆ 5-րդ բանակային զորամիավորում:

Այցելության ընթացքում ռազմական կցորդներին են ներկայացվել որոշ մանրամասներ բանակային զորամիավորման կառուցվածքի և գործունեության վերաբերյալ: Նուբարաշեն զորավարժարանում օտարերկրյա ռազմական կցորդներին ցուցադրվել են տարբեր հրաձգային զինատեսակներ, ապա ընձեռվել է դրանք փորձարկելու հնարավորություն:

Խորագիր՝ Նորություններ


27/06/2016