Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԾԱՂԻԿՆԵՐԻ ՓՈՒՆՋ



-Լուսինես այդ օրերին 14 տարեկան էր: «Զորական» համույթի առաջին կատարողներից էր: Վ. Սարգսյանը շատ էր սիրում աղջկաս և հանդիպելիս ասում էր.

-Արա՛մ ջան, դու քո չորս երեխաներով զբաղվիր, Լուսինեն իմ աղջիկն է,-(ասեմ, որ Արամ Գալստյանը հինգ երեխաների հայր է: Ամենափոքրը տղան է` Խորենը, որը այժմ «Զորական» համույթի կատարողներից է):

-Վերջին անգամ Վ. Սարգսյանի հետ հանդիպել եմ 1999 թ.-ի վերջին, երբ արդեն վարչապետ էր,- վերհիշում է Արամ Գալստյանը: -Հայաստան էին ժամանել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեևը և գեներալ Պավլովը, որն իր հետ բերել էր հեղինակային իր երգերից «Офицеры содружества» և «Лейтенанты» երգերը: Հաջորդ օրը կառավարական ճաշկերույթ պետք է լիներ, և Վ. Սարգսյանը կանչելով ինձ՝ ասաց, որ այդ երկու երգերը պետք է վաղը հնչեն: Պետք է հնչի, ուրեմն՝ կհնչեն: Ես կատարեցի «Офицеры содружества» երգը, իսկ Լուսինեն «Лейтенанты» երգը: Լուսինեի կատարումից հետո Սերգեյ Սահակիչը Վազգենի խորհրդով ծաղիկների մի մեծ փունջ բերեց ու շաղ տվեց աղջկաս գլխավերևում, իսկ գեներալ Պավլովը ասաց.

-Այսպիսի կատարում, ինչպես երգեց 14 տարեկան այս աղջնակը, հրաշք էր, ոչ մեկը դեռ այսպես չէր կատարել իմ երգը: Խնդրում եմ, ձայնագրությունը ինձ նվիրեք, ի հիշատակ այս օրվա:

(Այդ ձայնագրությունը մինչ օրս պահպանվում է):

Վ. Սարգսյանը նորից ոգևորված դիմեց ինձ.

-Արա՛մ ջան, Լուսինեն իմ աղջիկն է, դու քո երեխաներով զբաղվիր, ու նորից խնդրեց Լուսինեին, որ երկրորդ անգամ կատարի այդ երգը: Ինչ ոգևորություն էր, ցնծություն:

-Հիմա Լուսինես երկու երեխաների մայր է և այս պատմությունը պատմում է իր երեխաներին:

Գ. ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #38 (1005) 26.09.2013 – 2.10.2013, Հոգևոր-մշակութային


26/09/2013