Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ



Սեպտեմբերի 1-ին N զորամասի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մարտավարական պարապմունքներ։

Զինծառայողները ներթափանցել են պայմանական հակառակորդի տեղակայման վայր, չեզոքացրել կենդանի ուժը, առգրավել կարևոր փաստաթղթերը և զբաղեցրել նպաստավոր դիրքեր։ Մշակվել են շրջանաձև պաշտպանությունում և հակահարձակման ժամանակ խմբի փոխհամաձայնեցված գործողությունները:

Անձնակազմը դրսևորել է բարձր պատրաստվածություն, կատարելագործել  մասնագիտական ունակությունները, եղանակային բարդ պայմաններում քողարկման գործողությունների հմտությունները։

Խորագիր՝ Նորություններ


02/09/2022