Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՆԿԵՐԸ ԴՈՒՐՍ ԵՆ ԲԵՐՎՈՒՄ ՍԻՐԻԱԿԱՆ ՔԱՂԱՔՆԵՐԻՑ



Տանկերը հեռանում են Հոմսի փողոցներից, ուր նախօրեին տեղի ունեցած բախումների ընթացքում շուրջ երեսուն մարդ էր զոհվել բողոքի հերթական ու 70.000-անոց ցույցի ընթացքում: Այս որոշումը համընկավ Սիրիա Արաբական պետությունների լիգայի շուրջ 50 դիտորդների ժամանմանը, ովքեր երեկ երեկոյան հասել են Հոմս: Ընդիմադիր Սիրիական ազգային խորհրդի նախագահ Բուրհան Գալյունը Փարիզում կայացացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, թե դիտորդների խումբը հասնելով Հոմս, չի կարողացել մեկնել բողոքի ելույթների էպիկենտրոն համարվող Բաբա Ամր թաղամաս, քանի որ նրանց փոխադրամիջոցներ չեն տրամադրվել և արդեն դիտորդները, ովքեր աշխատելու են նաև Համա, Իբլիդ քաղաքներում ու երկրի մայրաքաղաք Դամասկոսում, իրենք են պատանդ դարձել իշխանությունների ձեռքին:

Իսկ Լիբանանի իշխանությունները, երկու երկրների վարչապետների հեռախոսազրույցից հետո, «հարաբերությունները չվատթարացնելու և սիրիական ճգնաժամի կարգավորման վրա բացասական ազդեցություն չթողնելու նպատակով» որոշել են ձեռնպահ մնալ Սիրիա դիտորդներ ուղարկելուց:

Միաժամանակ հաղորդվում է, որ զինված ահաբեկիչները երեկ պայթեցրել են այս նահանգով անցնով անցնող կենտրոնական գազամուղը, որը «երկնագույն վառելիք» էր մատակարարում Մխարդե քաղաքի ջերմաէլեկտրակայանին:

Խորագիր՝ Նորություններ


28/12/2011