Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ «ԲԱՂՐԱՄՅԱՆ» ԶՈՐԱՎԱՐԺԱՐԱՆ



ՀՀ պաշտպանության նախարարությունը մայիսի 26-ին լրատվամիջոցների ներկայացուցիչների համար կազմակերպել էր այցելություն ՊՆ «Բաղրամյան» զորավարժարան։

Լրագրողները հետևել են հրթիռահրետանային ստորաբաժանումների մարտական հրաձգությամբ զորավարժությանը։ Մինչև զորավարժության կրակային փուլի մեկնարկը՝ ներկայացվել են «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի, սպասարկող օդերևութաբանական կայանի և լիցքավորիչ մեքենայի մարտավարական տեխնիկական բնութագրերը։ Թիրախները խոցվել են բարձր արդյունավետությամբ:

Լրագրողներն այցելել են նաև ականանետային մարտկոցի ուսումնական կետ, որտեղ հետևել են հրետանավորների կրակային վարժանքներին։

ԶԼՄ-ների ներկայացուցիչներին նաև կրակային պատրաստության սեփական հմտությունները ստուգելու հնարավորություն է ընձեռվել: Մարտական հրաձգության ընթացքում լավագույն արդյունք ցուցաբերած լրագրողները խրախուսվել են պատվոգրերով։

Լուսանկարները՝

ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ

Խորագիր՝ #12 (1434) 01.06.2022 - 07.06.2022, Ազգային բանակ


03/06/2022