Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԽԱՂԱՂԱՊԱՀ ՈՒԺԵՐԻ ԲՐԻԳԱԴ



ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԽԱՂԱՂԱՊԱՀ ՈՒԺԵՐԻ ԲՐԻԳԱԴՄայիսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ, մասնակցել Խաղաղապահի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը։

Շնորհավորելով բրիգադի զինծառայողներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Իրաքում, Կոսովոյում, Աֆղանստանում, Սիրիայում, Լիբանանում, Մալիում և Ղազախստանում գործընկեր երկրների զինծառայողների հետ համատեղ իրականացված խաղաղապահ մարդասիրական առաքելությունների համար։ Բարձր գնահատելով բրիգադի զինծառայողների արհեստավարժությունը՝ Սուրեն Պապիկյանը շեշտել է, որ քաջ գիտակցելով խաղաղության արժեքը, հայ զինծառայողները պատվով են իրականացրել առաջադրված խնդիրները, այդ կերպ իրենց ներդրումն ունենալով հակամարտություններից ու պատերազմներից  տուժած քաղաքացիական անձանց անվտանգության ապահովման և խաղաղության հաստատման գործում։

Պաշտպանության նախարարը, ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնակատարը և զորամասի հրամանատարը հանդիսավոր արարողության ժամանակ խաղաղապահ բրիգադի մի շարք զինծառայողների պարգևատրել են գերատեսչական մեդալներով և պարգևներով:

Պաշտպանության նախարարն ու նրան ուղեկցող բարձրաստիճան սպաները զորամասի տարածքում կառուցված հուշակոթողի մոտ ծաղիկներ են խոնարհել և հարգանքի տուրք մատուցել 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին։

Խորագիր՝ Նորություններ


31/05/2022