Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱՆԸ



Առաքյալ ու Եփեսոսի ավետարանիչ Սուրբ Հովհաննեսը մինչեւ խոր ծերություն ապրեց, եւ աշակերտներն իրենց ձեռքերի վրա էին տանում նրան եկեղեցի։ Եվ նրանց ժողովներում քանիցս միայն մի խոսք էր ասում եւ միայն այս էր հիշեցնում. «Որդյակնե՛ր, սիրեցե՛ք միմյանց»։ Իսկ եղբայրները, որոնք նրա հետ էին, զարմանալով, թե նույն խոսքն էր կրկնում, նրան ասացին.

-Վարդապե՛տ, ինչո՞ւ ես նույն խոսքը մշտապես ասում։

-Այն պատճառով,- պատասխանեց նա,- որ Տիրոջ պատվիրանն է, եւ թե միայն այդ կատարվի՝ բավական է։

Խորագիր՝ #50 (915) 22.12.2011 – 28.12.2011, Հոգևոր-մշակութային


28/12/2011