Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆՆ ՈՒ ՍԵՐԳԵՅ ՇՈՅԳՈՒՆ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԱՐՑԱԽՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ



ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆՆ ՈՒ ՍԵՐԳԵՅ ՇՈՅԳՈՒՆ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԱՐՑԱԽՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸՄարտի 24-ի երեկոյան կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հեռախոսազրույցը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում վերջին զարգացումները՝ կապված Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կողմից շփման գիծը խախտելու և դրա հետևանքով ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի հետ։ ՀՀ պաշտպանության նախարարը շեշտել է ադրբեջանական ստորաբաժանումների՝ ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը։

Սերգեյ Շոյգուն հավաստիացրել է, որ իրադրությունը ռուսական կողմի ուշադրության կենտրոնում է, և ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ։

Խորագիր՝ Նորություններ


25/03/2022