Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԵՐԴՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ



N զորամասում անցկացվել է նորակոչիկների զինվորական  երդման հանդիսավոր արարողություն:

Զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները և պատվով պաշտպանել հայրենի երկրի սահմանները: Զինծառայողներին շնորհավորել,  խաղաղ և անվտանգ ծառայություն է մաղթել զորամասի հրամանատարը:

Հանդիսավոր արարողության ավարտին զորամասի մի շարք սպաներ բարեխիղճ ծառայության համար պարգևատրվել են գերատեսչական մեդալներով։

Խորագիր՝ Նորություններ


22/02/2022