Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԽԱՂԱՂԱՊԱՀ ԲՐԻԳԱԴ



Փետրվարի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ԶՈՒ խաղաղապահ բրիգադ։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարին են ներկայացվել բրիգադի գործառույթները, զինծառայողների ուսումնական գործընթացի կազմակերպման և մարտավարամասնագիտական պատրաստության միջոցառումների ընթացքը։ Պաշտպանության նախարարը ծանոթացել է զորամասի սոցիալ-կենցաղային պայմաններին և զինծառայողների սննդի կազմակերպման  խնդիրներին:

Խաղաղապահ բրիգադի հրամանատարական կազմի հետ հանդիպման ընթացքում Սուրեն Պապիկյանն առանձնահատուկ կարևորել է զինծառայողների գիտելիքների և օտար լեզուների իմացության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը:

Այցի ավարտին պաշտպանական գերատեսչության ղեկավարը հարգանքի տուրք է մատուցել մարտական գործողությունների ընթացքում զոհված խաղաղապահների հիշատակին։

Այնուհետև Սուրեն Պապիկյանն այցելել է «Զառ»  ուսումնական կենտրոն, տեղում հետևել նոր կառուցվող զորանոցի և ճաշարանի շինարարական աշխատանքների ընթացքին։ Պաշտպանության նախարարը զորամասի հրամանատարական կազմին հանձնարարականներ է տվել՝ արձանագրված խնդիրները սեղմ ժամկետներում վերացնելու վերաբերյալ:

Խորագիր՝ Նորություններ


14/02/2022