Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԽԱՂԵՐՆ» ԱՎԱՐՏՎԵՑԻՆ



Բանակային միջազգային յոթերորդ խաղերն ավարտվեցին։ Մասնակից 42 պետությունների 277 թիմեր, հինգ հազար մասնակից տասնմեկ զորավարժանում պայքարեցին 34 մրցաձևում։ Հաղթողները հայտնի են։

Հայաստանն այս տարի նախորդների համեմատ ավելի համեստ կազմով էր մասնակցում։ Մինչև այս խաղերի ավարտն արդեն քննարկվել են հաջորդ տարվա մրցույթները, Հայաստանը 2022-ին խաղերին կներկայանա մեծ կազմով։

Այս տարվա խաղերի արդյունքներով առաջատարը Ռուսաստանն է:

Բանակային միջազգային խաղերի ավարտին հյուրընկալող երկիրը պարգևատրեց մասնակից պետությունների ներկայացուցիչներին։ Հայկական պատվիրակության ղեկավարն ու սպաները նույնպես արժանացան մեդալների և խորհրդանշական նվերների՝ հայ-ռուսական բարեկամությունն ամրապնդելու, բանակային խաղերին մեծապես աջակցելու և ներդրած ավանդի համար։

Խորագիր՝ Նորություններ


09/09/2021