Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄ



ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄԹշնամական բազմաթիվ գրոհներ հետ մղելիս և ռազմավարական նշանակության կարևորագույն բարձունքը պաշտպանելիս հերոսությամբ աչքի են ընկել և թշնամուն զգալի կորուստներ են պատճառել մայոր Վիկտոր Պետրոսյանը, կապիտաններ՝ Ստյոպա Ավագյանը, Տիգրան Վանյանը ու Ասպետ Հակոբյանը, լեյտենանտ Բաբկեն Մխոյանն ու շարքային Գրիգորի Պետրոսյանը:

***

Ռազմաճակատի հարավային ուղղությամբ կրտսեր սերժանտ Վահե Եզիկյանը ջոկի կազմով հետ է մղել թշնամու ներթափանցել փորձող ուժերին՝ պատճառելով զգալի կորուստներ:

***

Անօրինակ հերոսություն է դրսևորել նաև կրտսեր սերժանտ Հակոբ Աբրահամյանը: Ռազմավարական բարձունքներից մեկում քաջաբար մասնակցելով թշնամական ուժերի ետ շպրտելու գործողությանը՝ նա հընթացս կրակագծից դուրս է բերել նաև վիրավորներին ու զոհվածներին:

***

Պատերազմի ժամանակ թշնամու գրոհող ստորաբաժանումներին և կրակային միջոցները ոչնչացնելիս մարտական բարձր ունակություններով աչքի են ընկել մայորներ՝ Դավիթ Մկրտումյանը, Գևորգ Սիմոնյանը, կապիտան Նարեկ Հովսեփյանը, ավագ լեյտենանտ Գրիգոր Կարապետյանը, լեյտենանտ Արմեն Հարությունյանը, սերժանտներ՝ Նորայր Հայրապետյանը, Մուրադ Աղայանն ու շարքային Դավիթ Դավթյանը:

***

Ավագ լեյտենանտ Վարդգես Մինասյանը հմտորեն ղեկավարելով վաշտի գործողությունները՝ ոչնչացրել է մեծաթիվ կենդանի ուժ և ռազմական տեխնիկա:

***

Շարքային գնդացրորդ Հայկ Աբելյանը մարտական բարդ իրավիճակում իր վրա է վերցրել հրամանատարությունը և դիրքի վրա թշնամու գրոհի ժամանակ հմտորեն ղեկավարել է անձնակազմին՝ առանց կորուստների հետ մղելով թշնամական ուժերին:

Խորագիր՝ #27 (1398) 14.07.2021 - 20.07.2021, Ազգային բանակ


15/07/2021