Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ՝ ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՄԲ



Մայիսի 4-ին 2-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի հրաձգարանում անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք՝ մարտական հրաձգությամբ:

Ուսումնական կետերի ղեկավարները հրահանգավորել են զինծառայողներին կրակային խնդիրների կատարման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ: Անձնակազմն իրականացրել է մարտական հրաձգության տարբեր վարժանքներ, ստուգվել են հաստիքային զենքի կիրառման հմտությունները։

Խորագիր՝ Նորություններ


04/05/2021